Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները:
Երեկ կայացած երրորդ տուրից հետո երկու մրցաշարերում էլ ի հայտ են եկել միանձնյա առաջատարները: Երեք անընդմեջ հաղթանակ տոնելով՝ Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է միանձնյա: Տղամարդկանց առաջնությունում երեւանցի միջազգային գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը երեք հնարավորից 2,5 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում: Նա կես միավորով է գերազանցում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ chessfed.am-ի