Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ափսոսանքով են հիշում ԽՍՀՄ-ի փլուզման մասին. «Ազատություն» ռ/կ

Հունվար 15,2014 12:25

Ռուսաստանցիների մեծամասնությունը այսօր էլ ափսոսանքով է հիշում Խորհրդային Միության փլուզման մասին: Սա են վկայում Մոսկվայում գործող խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Լևադայի կենտրոնի հարցման երեքշաբթի օրը հրապարակված արդյունքները:

Դեկտեմբերի 20-24-ը երկրի 45 մարզերի ավելի քան 1600 բնակիչների շրջանում անցկացված այս հետազոտության արդյունքների համաձայն՝ Խորհրդային Միության փլուզման փաստն այսօր ափսոսանք ու ցավ է պատճառում Ռուսաստանի բնակիչների 57 տոկոսին: Համեմատության համար նշենք, որ 2012-ին այդ ցուցանիշը 49 տոկոս էր կազմում:

Ի դեպ, Ամանորից առաջ նույնատիպ հարցման արդյունքներ էր ներկայացրել նաև ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայությունը, որի հետազոտության` Ռուսաստանին վերաբերող տվյալները գրեթե նույնությամբ համընկնում են Լևադայի կենտրոնի երեկ հրապարակած ցուցանիշներին: Հետաքրքրական է սակայն, որ ըստ Gallup-ի հարցման` հայաստանցիների շրջանում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանքով ընկալողների թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանում` շուրջ 66 տոկոս:

Լևադայի կենտրոնի հրապարակած տվյալներով` ԽՍՀՄ-ի հավատարիմ կողմնակիցների ևս մեկ խումբը թերի միջնակարգ կրթություն ունեցող անձինք են: Սոցիալական այս խմբում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանք է պատճառում հարցվածների ճնշող մեծամասնությանը` 75 տոկոսին: Համեմատության համար` բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիների միայն 49 տոկոսն է համարում, որ Խորհրդային Միության փլուզումը ցավալի իրողություն էր:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031