Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչին ու դատախազը չեն ներկայացել Վարդան Պետրոսյանի գործով դատական. «Փաստինֆո»

Հունվար 15,2014 11:57

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախանշված դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվել է՝ այս անգամ քննիչի և դատախազի բացակայության պատճառով:

Հիշեցնենք՝ դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու՝ փաստաբանի հայցը: Բացի այդ, երեկ մեզ հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու իր որոշման մասին:

Հարցին, թե արդյոք կապ տեսնու՞մ է իր այդ հայտարարության և դատական նիստը հետաձգելու՝ դատավարի որոշման միջև, Վարդան Պետրոսյանի փաստաբանն այսպես պատասխանեց.

«Ես ուրիշ ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում, անգամ դատական նիստը դատավորի որոշմամբ 15 րոպեով հետաձգվեց, որ դատախազը կարողանա գալ, սակայն 15 րոպեի փոխարեն դատարանը դահլիճ վերադարձավ միայն կես ժամից, բայց դատախազը դարձյալ չէր ներկայացել»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sevan says:

    Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
    Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շուտով կմտնի ավարտական փուլ և առաջիկայում գործի նյութերը կներկայացվեն կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ` տուժող կողմը վստահ է, թե «նախաքննությամբ Վարդան Պետրոսյանի մեղքն ապացուցված է և դատաքննությունն էլ դա կապացուցի»:

    Նախաքննության ընթացքում տուժող կողմի համար անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը այդպես էլ ցուցմունք չտվեց, «թեպետ նրա առողջական վիճակը ներում էր ցուցմունք տալու համար»: Այս գործով տուժողների իրավահաջորդների և մյուս տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատահական չի համարում Վարդան Պետրոսյանի՝ ցուցմունք չտալու տակտիկան:

    «Այսօր որևէ խոչընդոտ չեմ տեսնում Վարդան Պետրոսյանի ցուցմունք տալու համար: Սակայն պաշտպանական կողմը այլ տակտիկա է ընտրել՝ նրանք կծանոթանան ողջ նյութերին և միայն այդ ժամանակ Պետրոսյանը կփորձի իր համար բարենպաստ ցուցմունք տալ արդեն դատարանում, քանի որ իրեն արդեն հայտնի կլինի գործում առկա բազմաթիվ հանգամանքներ: Եթե հիմա ցուցմունք տա, ապա Վարդան Պետրոսյանը կարող է տվյալներ հայտնել, որոնք կհակասեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Այսինքն պաշտպանական կողմի տակտիկան է սա, որ ճիշտ ցուցմունք տա, անթերի, որը հետագայում դատարանում կմատուցվի որպես իրականություն: Եթե մինչև գործի նյութերը տրամադրելը Վարդան Պետրոսյանը ցուցմունք չտվեց, գործի նյութերը ստանալուց հետո կորոշեն՝ ինչպես ցուցմունք տալ, որ ճիշտ պաշտպանվեն: Ես գտնում եմ, որ այդ ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել: Անարդար տակտիկա է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

    Փաստաբանը վստահ է՝ ուշ, թե շուտ Վարդան Պետրոսյանը ընդունելու է իր մեղքը. «եթե հիմա չընդունեց, ապա դատաքննության ժամանակ կընդունի»:

    «Տուժող կողմի վիշտը թեթևացնելու առումով ավելի ճիշտ կլիներ հիմա ընդուներ մեղքը և ոչ թե դատաքննության փուլում՝ ապացույցների ճնշման ներքո: Սրա մեջ կա բարոյական կողմ»,- ասաց նա:

    Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված անօրինականություններին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում էր պաշտպանական կողմը, ապա, Ռուբեն Բալոյանի խոսքով` ապօրինություններ չեն եղել:

    «Այս թեման պետք չէ մեկ այլ հարթություն տեղափոխել, քաղաքականացնել, ի վերջո Վարդան Պետրոսյանը կատարել է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում: Նման բնույթի հանցագործություն կատարած անձանց գրեթե 99 տոկոսը գտնվում է կալանքի տակ: Չեմ ուզում որևէ առավելություն տրվի այդ անձանցից որևէ մեկին, կապ չունի՝ նա հանրության կողմից սիրվա՞ծ է, թե՞ ոչ», -նշեց Ռուբեն Բալոյանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031