Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է». ԳԱԼԱ

Հունվար 15,2014 11:46

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, վերջինիս ծեծի են ենթարկել զորամասում: ԳԱԼԱ-ն զրուցել է զինվորի հարեւանների հետ, ովքեր պատմել են. «Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:

Տեղեկություններ ունեն, ըստ որի զինվորին ծեծի են ենթարկել սպաները այն պատճառով, որ վերջինս վազել չի կարողացել, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, բուժվել է զորամասի բուժկետում. «Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»,- նշում է զինվորի հարևան Արտակ Գրիգորյանը: Որդին 16 տարեկան է, անկեղծանում է, այս դեպքից հետո տարակուսել է, թե ինչպես է որդուն ուղարկելու ծառայության:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Siranush says:

    հունվարի 16-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակում կատարված վերջին իրադարձություններին:

    Այն հարցին, թե արդյոք ճշմարիտ են տեղեկությունները, թե հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի զորամասերից մեկում ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանին խոշտանգել են զորամասում, ձեռքերին ծխախոտով այրածի հետքեր կան, նախարարը պատասխանեց. «Այդպիսի հետքեր չկան: Քրեական գործ է հարուցված, թերեւս վերջնականորեն պետք է պարզել՝ ուժ կիրառվե՞լ է, թե՝ոչ: Վերջին տվյալներով՝ ինքն արդեն գիտակցության մեջ է, եւ ինքը ասում է, որ նման այդպիսի դեպք չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031