Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը քաղաքականացնել-չքաղաքականացնելու ընտրություն չկա. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 15,2014 11:36

Իշխանությունների ուզածը հենց այն է, որ մի քանի տասնյակ ակտիվիստներ իրար գլխի հավաքվեն, գոռգոռան «դե՛մ ենք» ու գնան տուն՝ ֆեյսբուքում իրար պատմելու, թե ով քանի անգամ գոռաց, ու քննարկելու, թե ում լուսանկարն է ավելի «կրեածիվ» ստացվել։ Իշխանությունները դրանից չեն վախենում, նրանք քաղաքական ուժերի համախմբումից ու հարցի քաղաքականացումից են վախենում։ Դրա համար էլ «կուտը» տալիս են՝ հանկարծ թույլ չտաք, որ ընդդիմությունը ձեր պայքարն օգտագործի իր նպատակներին հասնելու համար։

Ինչ խոսք՝ երկաթյա տրամաբանություն է. «մենք ձեր փողերը վերցնում ենք՝ առանց ձեր կարծիքը հաշվի առնելու, որովհետեւ մենք իշխանություն ենք եւ ինչ ուզենանք՝ կանենք, իսկ այդ անպետք ընդդիմադիրներն ուզում են մեզ հեռացնել իշխանությունից, հանկարծ չտրվեք նրանց սադրանքներին»։

Սա իշխանությունների ու նրանց ծպտված գործակալների համար սովորական գործելաոճ է։ Նրանք իրենց տներից զրկված «հանրային գերակա շահերի զոհերին» էլ էին կոչ անում չքաղաքականացնել պայքարը, փողոցային առեւտրի արգելքի դեմ պայքարողներին էլ, տաքսու վարորդներին էլ, ատամնաբույժներին էլ, ազատամարտիկներին էլ, փակ շուկան «Սիթի» դարձնելու դեմ պայքարողներին էլ։ Եվ ի՞նչ։

Հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց կացարաններից ու աշխատանքից, հազարավոր մարդիկ ոչ մի արդյունքի չհասան ու արտագաղթեցին, փակ շուկան էլ առոք-փառոք դարձավ «Երեւան սիթի»։

Այնպես որ՝ հարցը քաղաքականացնել-չքաղաքականացնելու ընտրություն չկա. կամ տեղի է ունենում իշխանափոխություն, եւ մի շարք հարցեր լուծվում են, կամ այս իշխանությունները մնում են եւ շարունակում իրենց «բարեբաստիկ» գործունեությունը։ Մնացածը հեքիաթներ են՝ նախատեսված ավագ տարիքի դպրոցականների եւ առավել կայտառ ակտիվիստների համար։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031