Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձում քաղաքական պատվեր չկա՞. «Ժողովուրդ»

Հունվար 15,2014 11:25

Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, նշեց, որ ձերբակալվածներ Սերգեյն ու Արայիկը մորաքրոջ տղաներ են. «Սուտ են այն հրապարակումները, թե այդ տղաներն իմ եղբոր հետ տարաձայնություններ ունեն կամ վիճել են։ Նրանց հայրն արհեստավոր մարդ է, ու բոլորն էլ մեզ հետ նորմալ հարաբերություններ ունեն, ավելին, նրանք ընտրությունների ժամանակ մեր թիմում են եղել ու շատ ակտիվ մասնակցություն ունեցել։ Մեզ մոտ շոկային վիճակ է. թե ոնց կարող են նրանք մեր նկատմամբ նման բան անել»։

Ըստ Վաչիկ Բալասանյանի՝ դեռեւս առերեսում չի եղել, եւ դեռ իրենց չեն ասել՝ արդյոք այդ տղաները խոստովանական ցուցմունք տվել են, թե ոչ, իսկ քննությունը դեռեւս շարունակվում է։ Տուժող կողմը քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ է կատարվածում։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ազգային հերոսի եղբայրը պատասխանեց. «Ընտրությունները վաղուց ավարտվել են, հիմա ինչ է, ոնց է, պարտվել է, ու նախագահը ճանաչվել է Բակո Սահակյանը։ Ի՞նչ քաղաքական պատվերի մասին է խոսքը, ես դա բացառում եմ։ Գիտե՞ք՝ ինչքան դժվար է մեզ համար, ոչ թե այն պատճառով որ շատ թշնամիներ ունենք, ընդհակառակը՝ շատ էլ չունենք, քիչ էլ չունենք, բայց նստում մտածում ենք, մեր մեջ ենթադրություններ անում՝ կարո՞ղ է՝ սա է, կարո՞ղ է՝ մեկի հետ շփոթել են, չկա տենց մարդ, որ կասկածենք։ Մենք այդ տղաների վրա էլ չենք կասկածում։ Ավելին ձեզ ասեմ, նրանց հայրը այդ ժամանակ Վիտալի Բալասանյանի հետ ճաշարանում հաց ուտելիս է եղել ու դեպքից հետո մեզ հետ խոսել է եւ ասել, որ եթե իր որդին ասի, թե դա ինքն է արել, չի հավատալու»։

Վաչիկ Բալասանյանի խոսքով՝ իրենք վստահում են իրավապահներին, որ արդար քննություն կընթանա, եւ դեպքը կբացահայտվի. «Գեներալ մայոր, ազգային հերոս, մարտական խաչի ասպետ, վերջապես, փողոցային մարդ չէ։ Եղբայրս կատարվածի մասին ոչինչ չի մտածում, նայում է ինձ ու ծիծաղում։ Ախր ասում եմ՝ ինձ հետ լիներ, կհասկանայի, քանի որ մի քանի բիզնես ունեմ։ Նույնիսկ էն վիճակն է, որ եթե մենք կատարվածը չտեսնեինք, ու մեզ ասեին, թե ձեր մեքենայի տակ ռումբ է եղել, մենք կմտածեինք, թե խաբում են, բայց մեր աչքով ենք տեսել, է՛»։

Վիտալի Բալասանյանի եղբայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կատարվածից հետո անձամբ է գնացել ոստիկանություն. «Ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն։ Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը նաեւ այնտեղ հանդիպել են ու զրուցել, երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են։ Բոլորն էլ զարմացած են»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031