Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ունի անկեղծ մտահոգություններ… «Ժողովուրդ»

Հունվար 15,2014 11:08

«Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին եւ անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց»,- ասում է Քոչարյանը։ Սակայն արդյոք այդպես է։ Ի՞նչն էր, օրինակ, խանգարում, որպեսզի նա գազային խայտառակ համաձայնագրի մասին իր մտահոգությունները հնչեցներ ոչ թե պոստֆակտում՝ համաձայնագրի վավերացումից հետո, այլ ավելի վաղ երբ այն քննարկվում էր ԱԺ-ում։ Եթե Քոչարյանն անկեղծ է իր մտահոգություններում, արդյոք ավելի արդյունավետ չէր լինի հենց այդ փուլում խոսելը, երբ միգուցե եւ նրա խոսքը կարող էր էական նշանակություն ունենալ։ Քոչարյանը, որը բացահայտ հայտարարեց, թե ՀՀԿ-ականների ցուցակները անուն առ անուն ժամանակին կազմվել են անձամբ իր կողմից, ցանկության դեպքում կարող էր իր երբեմնի հենարանին մեսիջ ուղարկել, թե՝ մի՛ վավերացրեք այդ համաձայնագիրը։ Նման բան, սակայն, նա չարեց՝ շատ պարզ պատճառով, որքան վատ՝ այնքան լավ իր վերադարձի համար։ Հետեւաբար, եթե անգամ կային անկեղծ մտահոգություններ, ապա բոլորովին էլ ոչ ՀՀ էներգետիկ ապագայի շուրջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031