Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի. «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2014 10:58

Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, եթե նստաշրջանի մեկնարկի ժամանակ տասը պատգամավոր ոտքի է կանգնում եւ հայտարարում, որ վիճարկում է տվյալ պատվիրակության լեգիտիմությունը, հարցը դառնում է նիստի քննարկման առարկան։ Ըստ մեր տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ, ովքեր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել եւ բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։

Ենթադրվում է, որ բավական թեժ քննարկում է տեղի ունենալու։ Իհարկե, հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի, քանի որ ԵԽԽՎ-ն պատվիրակությունների ձեւավորման երկու հիմնական սկզբունք ունի, որոնք պահպանված են. մեկը՝ վերաբերում է պատվիրակության կազմի ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությանը, այն պետք է հավասար լինի, իսկ մյուսը՝ գենդերային համամասնությանը։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե պատվիրակության հիմնական կազմում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը հավասար է, փոխարինող կազմում՝ նույնպես։

Նշենք, որ նոր պատվիրակության կազմը հետեւյալն է. հիմնական կազմ՝ Դավիթ Հարությունյան  (ՀՀԿ, պատվիրակության ղեկավար), Արփինե Հովհաննիսյան (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ), փոխարինող կազմ՝ Նաիրա Կարապետյան (ՀՀԿ), Մհեր Շահգելդյան (ՕԵԿ), Վահե Հովհաննիսյան (ԲՀԿ), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ):

ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք: Մեր նկատառմանը, որ ԵԽԽՎ-ն կարող է հայտարարել, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին եւ ըստ այդմ համամասնությունը պատվիրակության կազմում խախտված կհամարվի, հանրապետական պատգամավորները պնդում էին, թե չի կարող նման բան տեղի ունենալ։ Ըստ նրանց, Եվրոպայում այլընտրանք հասկացություն գոյություն չունի, եւ եթե տվյալ ուժն իշխանությանը մաս չի կազմում. որպես իշխանություն չի ընկալվում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031