Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական օգուտներից որոշներն արդեն կարելի է համարել չեղյալ. «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2014 10:48

Եվրասիական զարգացման բանկը կատարել է ուսումնասիրություն, թե ինչ կտա Հայաստանին ՄՄ-ին անդամակցելը։ Պայմանականորեն ասած, Մաքսային միության շահերը սպասարկող այս բանկի կատարած վերլուծությունների արդյունքում, սակայն, պարզվում է, որ այդ պտուղները մեղմ ասած այնքան էլ քաղցր չեն, եթե չասենք՝ բավականին դառն են։ Բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կատարած այս վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսության վրա ամենամեծ դրական ազդեցությունը կունենա գազի էժանացումը։ Հետազոտությունը կատարվել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Գազը «էժանացավ» դեկտեմբերին։ Էժանացավ այնպես, որ ամենեւին էլ չէժանացավ։ Ինչպես անցած տարվա հուլիսից վճարում էինք 380 դոլար, այնպես էլ շարունակում ենք վճարել եւ կվճարենք ՄՄ-ին պաշտոնապես անդամագրվելուց հետո։ Այլ հարց է, եթե փորձագետները որպես դրական արդյունք ներկայացնեին գազի չթանկացումը։ Բայց նրանց հետազոտության մեջ տառացիորեն գրված է «էժանացում»։ Այլ կերպ ասած, դրական արդյունքներն այս մասով կարելի է չեղյալ համարել։

Հաջորդ դրական էֆեկտը պետք է տա Հայաստանի տարածքով ռուսական բեռների փոխադրումը դեպի մերձավոր արեւելք։ Բայց այստեղ երկու «եթե» կա։ Դա հնարավոր կլինի, եթե կառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին, եւ եթե վերագործարկվի աբխազական երկաթուղին։ Այս երկու «եթե»–ներն իրենց մեջ բազմաթիվ այլ «եթե»–ներ են պարունակում, որոնք էլ իրենց հերթին են բազմաթիվ «եթե»–ներ պարունակում, այնպես որ այս մի դրական արդյունքը եւս կարելի է չեղյալ համարել, համենայնդեպս առաջիկա 1-2 տասնամյակների կտրվածքով:

Հաջորդը նոր ատոմակայանի կառուցումն է։ Բանկի փորձագետները չեն նշում, թե ինչ ֆինանսներով պետք է այն կառուցվի, ով պետք է գնի նորակառույց ատոմակայանի հոսանքը, երբ այն պետք է կառուցվի եւ այլն։ Եթե նոր ատոմակայանը սկսի կառուցվել հենց վաղն առավոտյան, ապա լավագույն դեպքում շահագործման կհանձնվի միայն 8-9 տարի հետո։ Բայց ՀՀ կառավարությունը 2014 թվականի իր գերակայությունների ցանկում նոր ատոմակայանի մասին ակնարկ անգամ չի արել։ Իսկ սա նշանակում է, որ այս էլ գրվեց սառույցին առնվազն առաջիկա 10 տարիների համար։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031