Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը, փաստորեն, մասնակցում է հունվարի 18-ի հանրահավաքին. «Հրապարակ»

Հունվար 15,2014 10:42

Քոչարյանը ցույց է տվել կուտակային կենսաթոշակային համակարգի այս պայմաններով ներդրման ողջ ռիսկայնությունը։ Դժվար թե գտնվի որեւէ բանական արարած, որ չհասկանա ու չընկալի հնարավոր ձախողումների ու ժողովրդի գումարների հնարավոր կորուստների մասին Քոչարյանի բացատրությունները, որոնք մեկին մեկ համընկնում են մինչ այս տեղի ունեցած քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի հայտնած մտահոգություններին. «Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա, եւ ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով։ Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները եւ շատ հավանական է կխանդավառվի դրանով։ Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետեւ մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք։ Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը)»։ Ընդունված օրենքից խանդավառված Տիգրան Սարգսյանը որեւէ բան ունի՞ ավելացնելու՝ գույնզգույն գծագրեր կամ թվանկարչություններ…

Ի՞նչ անել այն Ազգային ժողովի հետ, որի մեծամասնությունը հանդիսացող բիոմասսան արդեն մոտ 6 տարի դակել ու օրինականացրել է ՀՀ տիգրանակերտ կառավարության բոլոր ախմախությունները։ Մի՞թե ԱԺ-ն այս թերարժեք կառավարության անհաջող կցորդը չէ եւ այս քննադատությունները չի ընկալում որպես իր հասցեին ուղղված քննադատություն։ Չէ, հարգելիներս, այս քննադատությունները նաեւ ձեզ են ուղղված։ Դե պաշտպանեք ձեր տիրոջը՝ վարչապետին, որի բերած օրենքներին կողմ եք քվեարկել բացառապես սեփական բիզնես շահերից ելնելով։ Մարդը նեղն է ընկել, ձեռք մեկնեք։ Այլապես  շատ նման եք «քցողի»՝ կողքին եք, երբ տեղը լայն է, ու «թռած» եք, երբ նրան նեղն են դնում։

Ավարտենք՝ երկու խոսք ասելով այս հոդվածի վերնագրի մասին։ Քոչարյանն իր հնարավոր վերադարձի մասին «Վարչապետ-2» հարցազրույցում հստակ պատասխան չի տվել։ Բայց եկեք չմոռանանք այս հարցին ավելի վաղ տված նրա պատասխանը, որ եթե վիճակը թելադրի, եւ ժողովուրդը պահանջի, ինչու չէ, կգա։ Որքան հասկանում ենք, վիճակը թելադրում է, եւ մնացել է միայն ժողովուրդը պահանջի։ Դժվարանում ենք ասել՝ դա տեղի կունենա՞, արդյոք, հունվարի 18-ի հանրահավաքում, բայց Քոչարյանը, այնուամենայնիվ, հանրահավաքի մասնակիցներին արդեն հասկացրեց, որ ինքն ուզում է այն, ինչ պահանջելու է հանրահավաքը։ Հետեւաբար ինքն էլ, հեռակա, թե առկա, մասնակից է այս հանրահավաքին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031