Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պետք է ավելի լավ մտածի, թե ինչ է ուզում անել. «Առաջին լրատվական»

Հունվար 15,2014 10:28

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը:

Պարոն Հովնանյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք, որ Հայաստանում բիզնեսի, հատկապես շինարարական բիզնեսի, որով Դուք եք զբաղվում, զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնցից մեկն էլ մենաշնորհն է: Հույս էիք հայտնել, որ կառավարությունը կհետապնդի մենաշնորհները: Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են:

– Որոշակի շարժ, այո՛, տեսանք: Ճիշտ է, իմ բիզնեսին խոչընդոտներ չեն եղել, բայց երկրի զարգացման համար մենաշնորհները հանգեցնում են բիզնես մրցակցության բացակայության, որից տուժում է երկիրը, ժողովուրդը: Բայց հիմա կարծեք թե որոշակի փոփոխություններ նկատում ենք, հատկապես կապի ոլորտում, որը նույնպես մենաշնորհված էր: Բայց կապի ոլորտի մենաշնորհի վերացումը լավագույն օրինակն էր, թե ինչպես փոխվեց կապի գինը, ծառայությունները, և մարդիկ հնարավորություն ունեցան իրենք ընտրել, թե ինչ կապից են ուզում օգտվել:

Ամեն դեպքում Հայաստանում մի շարք ոլորտներ դեռևս շարունակում են մնալ մենաշնորհված: Դրանք խոչընդոտներ չե՞ն ստեղծում:

– Այո՛, կան ոլորտներ, կան խոչընդոտներ: Օրինակ` երբ ուզում ես փայտ գնել, ապա մեկ հոգի է դրանով զբաղվում կամ այդ մեկ հոգու ազգականը: Այդ գործով զբաղվող երրորդը նույնպես նրանց ազգականն է, ու ապրանքը նույն գինն ունի: Գինը սակարկել հնարավոր չէ: Իրենք ամբողջ ապրանքը նույն գնով կծախեն, ծուռումուռ փայտեր կխառնեն ընդհանուրին ու կվաճառեն: Եվ ամեն մեկը, փաստորեն, չի կարող փայտ բերել Հայաստան: Իսկ ով էլ որ փորձում է, օրերով ապրանքը մնում է սահմանների վրա: Այո՛, կան խոչընդոտներ, ինչ խոսք:

Իսկ ինչպե՞ս է պատահում, որ Ձեր բիզնեսը չի տուժում այդ խոչընդոտներից: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում զերծ մնալ այդ ամենից:

– Չի տուժում, որովհետև, գիտեք ինչպես, մենք ենք գործերն անում ու վերջում իրենց հետ նստում խոսում…պետք է որ մենք անենք գործերը և ոչ թե նստենք սպասենք, թե իրենք երբ կանեն իրենց պարտականությունները: …Ամեն տեսակի ապրանքի ներմուծման ժամանակ շատ դժվարություններ են ստեղծվում, ապրանքը օրերով մնում է պահեստներում, և հսկա տույժեր ենք ունենում ներմուծելու ժամանակ: Բայց, գիտեք ինչ, վերջիվերջո այդ ամենից ժողովուրդն է տուժում: Խոչընդոտներ են ստեղծում, հսկայական տույժեր են դնում մեր վրա, և մենք տալիս ենք ինչ որ ուզում են, ապրանքը բերում ենք, բայց ապրանքի վերջնական գինն է դրանից ավելանում:

Սոնա Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031