Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. ՀՀԿ-ն է ապահովել Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատումը. «Հրապարակ»

Հունվար 15,2014 10:24

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ ոչ մի ողջամիտ մարդ չպետք է տարբերակում դնի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ, ցանկացած տարբերակում արհեստական է, քանի որ երկուսն էլ հակադեմոկրատական են, եւ մեկը մյուսի «ուղիղ շարունակությունն է». «Ես չեմ զարմանա, որ նույն հանրապետականների մեջ լինեն մարդիկ, որոնք պաշտպանեն հակառակ գիծը։ Պետք է հիշել, որ այս նույն Հանրապետական կուսակցությունն է եղել, որը կարողացել է ապահովել Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատումը, եւ այսօր այս հակադարձումներն արհեստական տարանջատում եմ համարում եւ գտնում եմ, որ սա արվում է բացառապես ներքին, դիրքային, անձնային մակարդակով խնդիրների լուծման համար։ Չկա մի մարդ ողջամիտ, որն այսօր չկարծի, որ այս կառավարությունն օր առաջ պետք է գնա պաշտոնաթողության։ Այն, ինչի մասին խոսում է Քոչարյանը, բացարձակ ճշմարտություններ են։ ՀՀ-ում չկա որեւէ ողջամիտ քաղաքացի, որը վստահ չլինի, որ այդ ամենն այդպես է, բայց Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները պետք է գնահատել միայն ներիշխանական դիրքերի վերահաստատման եւ ամրացման հետ կապված։ Բոլորը, հատկապես քաղաքական այն գործիչները, որոնք մտահոգ են Հայաստանի ճակատագրով եւ որոնք հայաստանածին են, պետք է վաղուց հասկացած լինեին, որ չի կարելի ՀՀ զարգացման հեռանկարների հույսը կապել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ ՀՀ ներքին ռեսուրսից սկսած մինչեւ արտաքին ռեսուրսը այս զույգի կողմից մսխվեց ամբողջապես»։

Հարցին «Դուք հավատո՞ւմ եք, որ նա ուզում է վարչապետ դառնալ եւ ռեաբիլիտացվել», Քոքոբելյանը պատասխանեց. «Ոչ։ Ես գտնում եմ հակառակը, որ նա ուղղակի այսպիսի անդրադարձումներով եւս մի անգամ փորձում է հնարավորություն ստեղծել, որպեսզի ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի օբյեկտիվ համախմբում երկրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ չառաջանա»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031