Վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակամարտությունը գնալով նոր երանգներ է ստանում: Ավելի շուտ Տ. Սարգսյանը հայտնվել է իշխանությունը կիսելու համար նախկին և գործող իշխանության միջև գոյություն ունեցող պայքարի թիրախում, քանի որ հենց նրա զբաղեցրած պաշտոնն է առանցքային դառնալու՝ առաջիկայում իշխանության գալու համար: Եվ առաջիկա տարիներին ՀՀ ներքաղաքական պայքարն ընթանալու է հենց վարչապետի պաշտոնի շուրջ:
Ընդ որում, Ռ. Քոչարյանն այդ պայքարի մեջ նորանոր հարցադրումներ կամ մեղադրանքներ է առաջ քաշում: Եթե մինչև այժմ նախկին նախագահն ու քաղաքական դաշտում նրա հենարանը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն կուսակցություններն ու հարակից այլ գործիչներ Տ. Սարգսյանին քննադատում էին Հայաստանում առկա տնտեսական խնդիրների պատճառով, ապա այժմ քննադատում են նաև իշխող Հանրապետական կուսակցության անդամներին իրենց հետ միասին Տ. Սարգսյանին չքննադատելու համար: Այդ միտքը առաջինը հրապարակ նետեց Ռ. Քոչարյանն անձամբ, ինչը հաջողությամբ շրջանառության մեջ դրեցին նրա գվարդիայի կարկառուն ներկայացուցիչները:
Այդ թեմայի շրջանակներում Ռ. Քոչարյանն ու իր թիմը խաղում են ամենազգայուն լարի վրա՝ իրենց պայքարի մեջ օգտագործում են նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Նախ՝ նախկին նախագահն անցած տարեվերջին հակադարձելով շինարարական փուչիկի մասին Տ. Սարգսյանի հայտարարությանը՝ իր հարցազրույցում ասել էր. «Եթե հասկանալով է ստում՝ փորձելով մեղքը գցել Ա. Մարգարյանի կառավարության ու ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է»:
Այդպիսով՝ նա իր պայքարի համար սկսեց խաղալ ՀՀԿ-ականների ու հատկապես Ա. Մարգարյանի որդու՝ Տարոն Մարգարյանի ոչ միայն քաղաքական ամբիցիաների, այլև անձնական զգացմունքների հետ: Նա այդ կերպ ՀՀԿ-ականներին ու Տ. Մարգարյանին դրդում էր քննադատել Տ. Սարգսյանին, քանի որ իր պատկերացմամբ՝ վերջինիս այդ հայտարարությունը հավասարապես վերաբերում է նաև Ա. Մարգարյանին: Քանի որ Ա. Մարգարյանն իր նախագահության տարիներին եղել է վարչապետը, ուրեմն շինարարական այդ փուչիկի համար նա էլ է պատասխանատու: Իսկ եթե Տ. Մարգարյանն ու ՀՀԿ-ականները համաձայն չեն, որ այդ տարիներին փուչիկ է փչվել, ուրեմն պետք է քննադատեն Տ. Սարգսյանին:
Կարդացեք նաև
Եսայի Արարատյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում