Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 13-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի վարչական շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Արտաշես Ավետիսյանի վարած Lexus մակնիշի 77 NN 007 համարանիշի և Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի բնակիչ 31-ամյա Արտակ Մելիքյանի վարած Opel Astra մակնիշի 33 DՍ 762 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Աբգարյանը ձախ դաստակի և նախաբազուկի քերծվածք-վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հրազդանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանը նախկին Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի տղան է, ով աշխատում է Ծաղկաձոր քաղաքում գործող Գոլդեն Պալաս հյուրանոցում` որպես մասնաճյուղի տնօրեն, իսկ նրա ուղևոր, հիվանդանոց տեղափոխված Հ. Աբգարյանն աշխատում է Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակում` որպես գլխավոր խորհրդական:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ shamshyan.com կայքում