Հունվարի 15-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի բանավեճը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների շուրջ:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հարց Գառնիկ Իսագուլյանին
Այդ որ՞ արժանիքների ,այդ որ՞վաստակի համար նախագահ Ռ.Քոչարյանը 2004թ.Սյունիքի մարզպետ նշանակեց նախկինում մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված լիսկային,որը անցած 10 տարիներին զբաղվել է միյայն թալանով,ավերակների վերածելով ողջ մարզը,որի կուլմինացիան եղավ 2013թ.-ի հունիսի 1-ի Գորիսի հայտնի ոճրագործությունը: