Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. Ռ. Քոչարյանին եւ Տ. Սարգսյանին կարելի է նկարագրել ասացվածքով՝ «дерутся, как пауки в банке» (Տեսանյութ)

Հունվար 14,2014 21:43

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճը իր հերթին դարձել է մի շարք բանավեճերի թեմա: Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի կենտրոնական փողոցներում, փորձեց ճշտել քաղաքացիների վերաբերմունքը Քոչարյան-Սարգսյան բանավեճին եւ նրանցից ո՞ւմ փաստարկներն են ավելի ճշմարիտ եւ համոզիչ համարում:

Քաղաքացիների մի մասը տեղյակ չէր բանավեճից, մի մասն էլ մասամբ էր տեղյակ. «Ճիշտն ասած երկուսի դեմքն էլ լավ գիտեմ, հետեւելու իմաստ չկա, ժողովուրդը գիտի, որ ամեն ինչն էլ սուտ է»: Հարցված քաղաքացիներից մեկը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին համոզիչ եւ ճիշտ փաստարկներ է ներկայացնում, իսկ Տիգրան Սարգսյանը չի կարող արդարանալ. «Վարչապետը պետք է հրաժարական տա՛ եւ վերջ»:

Քաղաքացիների մյուս մասն էլ խոստովանեց, որ ընդհանրապես չի վստահում երկուսին էլ: Նրանցից մեկը կարծում է, որ եւ՛ Ռոբերտ Քոչարյանը եւ՛ Տիգրան Սարգսյանը կարծում են՝ մարդիկ հիշողություն չունեն. «Մեզ հավի տեղ են դրել, մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով, կարծում են՝ չենք հիշում՝ ի՞նչ են արել ու հիմա էլ ուզում են այդպես իրենց արդարացնել: Ի՞նչ է, ժողովուրդն հա՞վ է. հիշողությո՞ւն չունի»:

Հարցվածներից մի քանիսը կարծում են, որ բանավեճերը չեն կարող համարվել քաղաքական. «Շատ տհաճ է լսել նման խոսակցություններ: Նրանք գտնվում են նույն խմբում եւ այդ խոսակցությունները, ոչ թե քաղաքական են, այլ՝ անձնական: Իրենց կարելի է նկարագրել ռուսական ասացվածքով՝ «дерутся, как пауки в банке»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031