Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքում համեմատաբար տաք ձմեռ է

Հունվար 14,2014 21:09

Ի տարբերություն մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք այլ մարզերի՝ Սյունիքում բնակիչները համեմատաբար տաք ձմեռ են վայելում: Մինչդեռ հանրապետությունում մի շարք վայրերում -4 կամ ավելի ցածր ջերմաստիճան է գրանցվել այսօր ցերեկը, ապա  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ցերեկը ջերմաստիճանը հասել է +9,4-ի (հիմա -1.3), Կապանում՝ +8-ի ( այս պահին +1.3), Գորիսում՝ +7-ի (այս պահին -3), Քաջարանում +1-ի (հիմա -8), Սիսիանում՝ +2.1 (հիմա -2,3): Այս մասին մեզ տեղեկացրեցին Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունից:

Մարզկենտրոնում երեկ ցերեկը նույնիսկ +10 ջերմաստիճան է գրանցվել:  Ծառայության պետ Ժորա Գեւորգյանը նշեց, որ Կապանում ավելի տաք ձմեռներ են եղել՝ անկախ այս սեզոնին գրանցված համեմատաբար բարձր ջերմաստիճանի: Այս տարվա հունվարը նախորդ տարվա համեմատ ավելի ցուրտ է: Նմանատիպ եղանակ էր նաեւ 2002 եւ 2007թթ.-ին:  Սյունիքի մարզում թույլ ձյուն է տեղացել՝ Գորիսում 0.4 մմ, իսկ Սիսիանում՝ 0.3 մմ: «Ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, վաղն առանց տեղումների եղանակ է սպասվում մարզում, իսկ  հունվարի 15-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով», – տեղեկացրեց Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031