Լրահոս
Օրվա լրահոսը

Համր կինո գումարած էլեկտրոնային երաժշտություն

Հունվար 14,2014 20:51

Վաղը Uptown պանդոկում #UPkino ծրագրի շրջանակներում կցուցադրվի Ֆ. Մ. Մուռնաուի «Նոսֆերատու, Սարսափի համանվագ» համր ֆիլմը: Այն նկարահանվել է 1922թ-ին և հանդիսանում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի առաջին էկրանավորումը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Մաքս Շրեկն ու Գրետա Շրյոդերը: #UPkino ծրագրի համադրող եւ նախաձեռնության հեղինակ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ֆիլմը մինչ օրս չի կորցրել իր դիտարժանությունը և կիրառված ռեժիսորական հնարքներից շատերը մեկնարկ են հանդիսացել հորորի և սարսափի ժանրերի համար: «Նոսֆերատու, Սարսափի համանվագ» ֆիլմը համաշխարհային կինոյի անհերքելի արժեքներից է և հանդիսանում է գրականություն-կինո փոխհարաբերման լավագույն նմուշներից մեկը, որտեղ կինոն հավասարը հավասարին է գրական հիմքի հետ: #UPkino-ի շրջանակներում «Նոսֆերատու, Սարսափի համանվագ» ֆիլմի ցուցադրությունը կուղեկցվի Դավիթ Ստեփանյանի՝ հատուկ ֆիլմի համար մշակված էլեկտրոնային երաժշտությամբ: Այս ցուցադրության ժամանակ փորձ է արվելու համադրել երկու դարաշրջանների մշակութային միմյանց ուղղակի չառնչվող խորհրդանիշներ՝ համր կինոն և էլեկտրոնային երաժշտությունը»,-հայտնեց կինոքննադատը:

Նաեւ ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու և համր կինոյի լավագույն նմուշները #UPkino-ի շրջանակներում կցուցադրվեն տարբեր DJ-երի երաժշտության ուղեկցությամբ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031