Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են 14-ամյա աղջկա հետ ամուսնանալու համար

Հունվար 14,2014 20:10

Տավուշի մարզի Բերդի  տարածաշրջանի  Վարագավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 17-ին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել եւ  սեռական հարաբերություն ունեցել համագյուղացի, 1998 թ. նոյեմբերին ծնված Ա. Մ.-ի հետ:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»): Այս հոդվածը, որպես պատիժ,  նախատեսում  է 100-250 հազար դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է  հունվարի 21-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Իսկ ով է փորձել պարզել,թե ինչու են աղջկա ծնողներն ամուսնացրել իրենց երեխային՝ հաստատ լավ օրից չէ:Եթե փաստացի ամուսանական կապի մեջ է,փոխանակ վերապահումով մոտենալուն՝ սահմանամերձ գյուղում մի ընտանիք կավելանա,շատ երեխաներ կծնվեն, մի բան էլ դատում են:Այնքան շատ պատժելի ու առանց պատժի մնացած իրավիճակներ կան,որ մարդու գլուխ է պտտվում:Իսկ գիտեք 100000դրամը ինչքան մեծ է գումար է այդ մարդու համար՝դրանով նա կարող է իր քանի հոգսը հոգալ:Այ եթե մարզը ունենար սրտացավ տեր,գուցե այս մի հարցը այլ կերպ կլուծվեր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031