Վեյկ-ան-Զեեում մեկնարկած շախմատի 20-րդ կարգի «Tata Steel Chess» միջազգային մրցաշարում այսօր մասնակից 12 գրոսմայստերների համար առաջին հանգստյան օրն է:
Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավոր վաստակած հինգ առաջատարներին՝ Լեւոն Արոնյանին, Ուեսլի Սոին, Հիկարու Նակամուրային, Սերգեյ Կարյակինին եւ Անիշ Գիրիին, չորրորդ տուրից առաջ միացավ նաեւ Պենտալա Հարիկրիշնան: Այժմ նրանք 2,0-ական, միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վաղը Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Հիկարու Նակամուրայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի