Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Քոչարյանը թող պատասխանի` ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարը»․ (Տեսանյութ)

Հունվար 14,2014 18:47

«Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցազրույցով պարզապես փորձում է կասկածի ենթարկել իր ընթերցողների մտավոր ունակություններն ու հիշողության առկայությունը: Ռոբերտ Քոչարյանը թող բարի լինի պատասխանի հետեւյալ հարցերին` այդ ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարն ու ինչպե՞ս հայտնվեց ռուսական սեփականության տակ, ինչո՞ւ այդ գազատարը չդարձավ տրանզիտային, ինչո՞ւ 1200 միլիմետրից վերածվեց 700-ի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով մեր այն դիտարկմանը , որ 2-րդ նախագահը հանդիսանալով գույք-պարտքի դիմաց գործարքի հիմնադիրը քննադատում է այդ գործարքի տրամաբանական շարունակությունը` «Հայռուսգազարդի» 20%-ի բաժնեմասի վաճառքը «Գազպրոմին»:

Պարոն Մեհրաբյանի խոսքերով` «Այդ ինչո՞ւ չի պատասխանում` ինչո՞ւ ամբողջը գույք-պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին, այդ ի՞նչ պարտք էր, որ գոյացավ: Փաստորեն մի անհասկանալի պարտք էլ հիմա գոյացավ, որի դիմաց տվեցին մնացած 20%-ը եւ ոչ մի խոսք Մաքսային Միության մասին: Ուղղակի, նորից եմ կրկնում, պետք չէ թերագնահատել մարդկանց մտավոր ունակություններն ու հիշողությունները, բոլորն ամեն ինչ էլ հիշում են եւ հասկանում են»:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ 2-րդ նախագահը իր քննադատության մեջ նաեւ թիրախ է ընտրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, հաշվի առնելով, որ հասարակության շրջանում դժգոհություններ կան այս նորամուծության վերաբերյալ, կարելի՞ է ենթադրել, որ պարոն Քոչարյանն իշխանություն վերադառնալու համար նաեւ դժգոհ զանգվածի հետ է հույսեր կապում, քաղաքագետն ասաց. «Այն, որ Քոչարյանը, փաստորեն, ուզում է դրական լույսի ներքո նորից վերադառնալ հասարակության աչքին, դա փաստ է, եւ իրեն մաքրող-լվացողներից էլ ինչ-որ մի կամավորական ջոկատ գոյություն ունի, որը զբաղվում է դրանով: Դա անիմաստ է, որովհետեւ ուրիշ բան չէ, միայն այն հանցագործությունների շարանը, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի տարիների ընթացքում, սկսած գլխավոր դատախազի սպանությունից, վերջացրած մարտի 1-ով, այդ ծանր բեռը կախված է Ռոբերտ Քոչարյանի պարանոցից եւ դա չի լվացվում: Ուղղակի լվացարար կամավորները անիմաստ գործով են զբաղված: Դա հնարավոր կլինի միայն մի դեպքում` եթե ուղղակի հասարակությունը մատնվի վերջնական ապատիայի, անտարբերության, բայց դա կլինի ուղղակի պետության վերջը, ես չեմ հավատում, որ այդպես կլինի քաղաքականություն գալը»:

Մեր դիտարկմանն էլ, որ ԲՀԿ-ն հնարավոր հենարանն է Քոչարյանի համար` իշխանություն վերադառնալու համար, իս ԲՀԿ-ն, գոնե խորհրդարանական ընտրություններից պարզ է դարձել, որ քիչ ձայն չի հավաքում, պարոն Մեհրաբյանն ասաց` «Հետո ի՞նչ: Ես չեմ հավատում, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին մեռած է, չեմ հավատում դրան: Նույն գետը երկու անգամ չեն մտնում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031