Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲՈՀ-ը կաշկանդված է». Լիլիթ Արզումանյան

Հունվար 14,2014 17:57

Aravot.am-ի հետ զրույցում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ համակարգը կարիք ունի առողջացման ու այդ առումով շատ անելիքներ կան:

Aravot.am-ը տիկին Արզումանյանից հետաքրքրվեց՝ սովորաբար ընդունված գործելաո՞ճ է, թե՞ վերջին  դեպքը յուրօրինակ է նրանով, որ կազմակերպության ղեկավարը նաև հայցորդի գիտական ղեկավարն է և ԲՈՀ–ի կոլեգիայի անդամը: Խոսքը  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ԲՈՀ-ի կոլեգիայի անդամ, Տարոն Մարգարյանի ատենախոսության գիտական ղեկավար Կորյուն Աթոյանի մասին է: Հարցրինք՝ չի՞  կարելի ինչ-որ ձեւով այնպես կարգավորել հարցը, որ ԲՈՀ-ի կոլեգիայի անդամը չլինի ատենախոսության գիտական ղեկավար:

ԲՈՀ-ի ղեկավարն էլ, ի պատասխան ասաց. «Դա կարգավորելու կարիք չունի, օրինակ՝ կոլեգիայի անդամ է նաեւ ԳԱԱ նախագահը, որը  բնականաբար իրավունք ունի աշակերտներ պատրաստել»:

Aravot.am-ի մյուս հարցին՝ ի՞նչ գնահատական կտա ՀՊՏՀ ռեկտոր, ԲՈՀ–ի կոլեգիայի անդամ, Տարոն Մարգարյանի գիտական ղեկավար Կորյուն Աթոյանի գործելաոճին, որը  բացահայտ խախտեց բաց պաշտպանությունների համար ԲՈՀ–ի սկզբունքները, տիկին Արզումանյանը պատասխանեց, որ շատ է ցավում, եւ նման բան ռեկտորն իրավունք չուներ անել:

Չինովնիկների «գիտնականացման» գործընթացի մասին էլ մեր զրուցակիցն ասաց.  «Ճիշտն ասած, մի քանի անգամ հարց եմ բարձրացրել, որ ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություն արվի, անկախ երկու դեպքից (Տարոն Մարգարյանի եւ Արման Սահակյանի), որ պաշտոնավարման ընթացքում պաշտոնյաները չկարողանան պաշտպանել, բայց, ցավոք սրտի, վատ արձագանք է ստացվել: Ասում են՝  դա մարդու իրավունքների դեմ ոտնձգություն է: Արդյունքում՝  այդպես էլ  որեւէ փոփոխություն  չարվեց»: Լիլիթ Արզումանյանը հավելեց, որ Տարոն Մարգարյանի աշխատանքը եւս փորձաքննության տրվի: Նաեւ հավելեց. «Ընդհանրապես հաշվի առեք  մի բան՝ մարդուն գնահատում է մասնագիտական խորհուրդը, ի՛նքն է տեսնում, թե ինչպես է  հայցորդը խոսում, պատրաստվա՞ծ է, թե՞ ոչ, խորհուրդն է  հարցեր տալիս: ԲՈՀ-ն այդ առումով ավելի կաշկանդված վիճակում է, ԲՈՀ-ը փորձաքննության է դնում իր առաջ դրված դիսերտացիան, աշխատանքը: Մենք աշխատանքով ենք դատում, արժի՞ տալ վկայագիր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nvera says:

    ԲՈՀ- ը , ի դեմս ներկայիս նախագահի ու նաև իր նախորդի, դարձել է այս անդեմ ու գավառա-
    միտ համակարգի պատանդը:
    Այստեղից` եզրակացություն •••

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031