«Եթե պատկերացնենք մի` գրեթե անհնարին իրավիճակ, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ապա կրկին ոչինչ չի փոխվի: Պատճառն այն է, որ Հայաստանում պետք է ընդդիմադիր ուժ ստեղծել, ոչ թե համախմբել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց` իրավիճակն իրո՞ք այդպիսին է: Պարոն Բոզոյանը չցանկացավ «սխոլաստիկ վեճերի» մեջ ներքաշվել ու կարծիք հայտնեց, թե «Ռոբերտ Քոչարյանի խոսքը այլ խնդիր ուներ, բայց այն այլ տարբերակով են քննարկում, վերադարձի մասին խոսում»:
Պարոն Բոզոյանի համար հասկանալի է այն, թե ինչու են մարդիկ իրական ընդդիմադիր ուժերի բացակայության մասին խոսում: Նա շեշտեց. «Ընդդիմադիր ուժերը թույլ են, չեն կարողանում կոնսոլիդացվել: Ուստի հասարակության մեջ առաջանում է ապատիա, որ իշխանությունն ինչ ուզում, անում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև