Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանից պահանջում են ներողություն խնդրել

Հունվար 14,2014 16:43

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանի օգնական Լ.Գրիգորյանի ստորագրությամբ այսօր ստացվել է ծանուցագիր:

Տեղեկացվում է, որ քրեական գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընդդեմ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի, եւս երկու լրատվամիջոցների ՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին  գործով նախնական դատական նիստերն ավարտվել են եւ դատաքննությունը նշանակվել է փետրվարի 13-ին:

Հայցվորը պահանջում է, որպեսզի ներողության տեքստ հրապարակվի Aravot.am եւ մի քանի էլեկտրոնային կայքերում:

Գյումրու նախկին քաղաքապետի գրասենյակը մի քանի լրատվամիջոցներով տարածել էր հայտարարություն, իր փեսայի սպանության գործի հետ կապված, որում տեղ էին գտել հետեւյալ արտահայտությունները. «Յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է զրպարտությամբ եւ հերյուրանքներով , իրավիճակը միտումնավոր շիկացնելով եւ դատարանի դահլիճում բախումներ հրահրելով, շեղել դատական պրոցեսի ընթացքը», «Այդ մորից կարող էր ծնվել միայն սառնասիրտ հանցագործ», «Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում,  նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով»:

«Առավոտը» դեռ ներկայացուցիչ չունի, հետեւաբար, չի արտահայտել իր իրավական դիրքորոշումը:

Իսկ նախկին քաղաքապետի դատարան ներկայացված պատասխանում հարց է բարձրացվում մերժել հայցը, հայցվորի կողմից մատնանշված արտահայտությունները զրպարտություն չհամարել, մերժել նաեւ այն պատճառաբանությամբ, քանի որ «հայցվորը բաց է թողել օրենքով սահմանված հայցային վաղեմության կրճատ ժամկետը ՝ մեկ ամիսը»:

Հայցվորի դեմ արտահայտությունները հրապարակվել են 2013 թ.հուլիսի 10-ին, մինչդեռ նա դատարան էր դիմել օգոստոսի 26-ին:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի, իրավունքի պաշտպանության հարց դատարան կարող է ներկայացվել  վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան՝ վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031