«Իրականում նրանք փորձում են կռիվ ու խաղ ստեղծել, որ նորից վերարտադրվեն»,-Aravot.am-ի հարցին` Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճի վերաբերյալ ինչո՞ւ է լռություն պահպանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես պատասխանեց Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների անդամ Սուրեն Սարգսյանը:
Ռոբերտ Քոչարյանի-Սերժ Սարգսյանի` մեկ թիմից լինելու հանգամանքը պարոն Սարգսյանը մեկնաբանեց ժողովրդական ասացվածքով` «շունը շան թաթը չի կծում, ոչ էլ տրորում է»: Այնուհետև շարունակեց. «Բացառվում է, որ այս երկուսը. որ ունեն պատասխանատվություն հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի հարցում, հանկարծ իրար ուտեն: Մեկի մահը մյուսի կործանումն է: Բացառվում է, որ նրանք իրար ուտեն»:
Մեր հարցին` այդ ի՞նչ չեն կարողանում կիսել Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը, ազատամարտիկն ասաց. «Քոչարյանի օրոք տասը տարի Տիգրան Սարգսյանը եղել է ԿԲ նախագահ: Նոր տեսա՞վ այս ամենը. սովորական շարքային խաղ են խաղում: Հիմա հանրապետականները կսկսեն հայհոյել Քոչարյանին…շունն են շնից, երկուսն էլ մի տնից: Իսկ Քոչարյանի մասին հարցեր ինձ չտաք: Մեզ` ազատամարտիկներիս համար անպատվություն է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փառք աստծո, որ հասկացող մարդիկ կան։ Որ երկու շները իրար թաթ չեն կծի՝ հաստատ է։