Հանրապետության հրապարակում այսօրվանից սկսել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները։
Սկզբում մայր տոնածառից իջեցնում էին լույսերը, իսկ այնուհետեւ՝ խաղալիքները։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ տոնածառի խաղալիքները եւ լույսերը կպահեստավորվեն հաջորդ տարվա համար։ Սակայն հնարավոր է, որ հաջորդ տարի դրանցով ոչ թե մայր տոնածառը զարդարվի, այլ վարչական մյուս շրջանների տոնածառներից մեկը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ