Ոստիկանությունը ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դեմ նույնպես ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ներկայացրել է վարչական պատասխանատվության հայց: Այսօր դատարանում այդ գործով նախնական նիստ էր նշանակված: Ակտիվիստ Վրեժ Զատիկյանը մեզ հետ զրույցում զարմացավ դատական նիստի մասին լսելով: Ասաց, որ իրեն պատշաճ չեն ծանուցել, ինքը տեղյակ չէ հայցից:
Հիշեցնենք, որ վարչական դատարանում քննվում են ոստիկանության հայցերը ակտիվիստների դեմ` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սոնա ՄԱՐԳԱՐՅԱՆԻ