Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային օրենքի դեմ փողոցներ են փակելու, գործադուլ են անելու (Տեսանյութ)

Հունվար 14,2014 15:19

«Մեկը սկսելու է ստվերում աշխատել, մեկը իր բիզնեսը գրանցելու է դրսում, այսինքն` հարկային մուտքերը պակասելու են եւ կառավարությունը վաղ թե ուշ հասկանալու է, որ սխալ օրենք է ընդունել»,- այսպիսի համոզմունք հայտնեցին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Այսօր «Ելակետ» ակումբում նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հանրությանը կոչ արեց չընտրել ֆոնդեր եւ ֆոնդերի կառավարիչներ: Նրանց խոսքերով, Սահմանադրական դատարանը, որն այս օրերին քննում է մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքը` կենսաթոշակային օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, դեռ վերջնական ատյան չէ եւ խմբի անդամները անբավարար պատասխան ստանալու դեպքում դիմելու են միջազգային դատարաններ:

Իրենց պահանջները չբավարարելու դեպքում երիտասարդները խոստացան  քաղաքացիական անհնազանդություն` «Փողոցներ կփակենք, երթեր կկազմակերպենք»:

Նրանք կոչ արեցին քաղաքացիներին միանալ հունվարի 18-ին կայանալիք երթ-հավաքին, որի ընթացքում կներկայացվեն համակարգի բացասական հետեւանքները:

Ըստ նրանց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը նույնիսկ նախագահի կողմից չի ուսումնասիրվել եւ միանգամից ուղարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, մինչդեռ այդ դիմումում երիտասարդները մի շարք լուրջ մտահոգություններ են հայտնել, համակարգի տապալման եւ հետագայում երկրի`տնտեսական լուրջ խնդիրների առաջ կանգնելու մասով: Երիտասարդները պատրաստ են անգամ մեկ-երկու օրով գործադուլ անելու:

Հարցին, թե այսօր մի շարք գործատուներ բարձրացրել են իրենց աշխատողների աշխատավարձերը, որպեսզի կենսաթոշակի բեռը չմնա աշխատողի վրա, Դավիթ Մանուկյանն ասաց, որ հարցը այդ գումարները չեն եւ որ խնդիրն ավելի խորն է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031