Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն չէ (Տեսանյութ)

Հունվար 14,2014 15:10

«Ինձ համար մարդկայնորեն տհաճ է, որ արդեն երկրորդ անգամն է՝ իմ անունը շրջանառության մեջ է գտնվում` խորհրդարան մտնել-չմտնելու հետ կապված, այն դեպքում, երբ նախկինում ինձնից առաջ երկու մարդ էին, հիմա մեկ մարդ է»,- այսօր «Ժառանգության» մանդատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ խնդիրն առաջացավ, տարեվերջին, Թեւան Պողոսյանի մանդատից հրաժարվելու դիմումով:

Սաֆարյանը վստահեցնում է, որ  կուսակցության ներսում չի քննարկվել իր ԱԺ գնալու հարցը, հետեւաբար, այն չի կարող դառնալ վեճերի առարկա. «Նման հարցով նիստ, քննարկում չի եղել, հավատացնում եմ: Վերջին խորհրդակցությունը, որին նաեւ Զարուհին է մասնակցել, դա իր մեկնելուց առաջ էր` հունվարի հինգին, ընդամենը քննարկվել է մի բան`դիմել Թեւան Պողոսյանին, որ նա չհրաժարվի մանդատից: Նման բոլոր խոսակցությունները երեւակայության արդյունք են»:

Դիտարկմանը`ի՞նչ է պատրաստվում անել, որ «Ազատ դեմոկրատները» խորհրդարանում իրենցից շատ չլինեն, բանախոսն ասաց. «Ես վստահ եմ, որ Թեւան Պողոսյանն այնուամենայնիվ ի նկատի ունենալով կուսակցության ղեկավարի, խմբակցության ղեկավարի կոչը, իր որոշումը կընդունի: Ես կարծում եմ, որ չի հրաժարվի»:

Սաֆարյանը կարծում է, որ «Ազատ դեմոկրատները» ժամանակից առաջ անցան ու փորձեցին տեսակետներ հայտնել, բայց ինքը առաջին իսկ պահից ձեռնպահ է մնացել այս հարցում որևէ բան ասելուց:

Զարուհի Փոստանջյանի` մանդատից հրաժարվելու թեմայի մասին էլ Սաֆարյանը վստահեցնում է, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել ու նման հարց չկա:

Լրագրողների բոլոր հարցերին`այս կամ այն հայտարարություններին վերաբերվող, Սաֆարյանն ասաց. «Մինչև փետրվարի վերջ Թեւան Պողոսյանը մտածելու ժամանակ ունի: Մինչեւ մարտ, հանգիստ կարող եք այս թեման չշոշափել, հիմք չկա»:

Սաֆարյանը հավատացնում է, որ ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է խոսել կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: «Այո մենք կայացրել ենք ոչ լավ որոշում, սխալ որոշում: Կան սխալներ, որոնցից այդքան արագ չես ազատվում, լավ բան չէ: Սա է իրավիճակը, բայց սա չի նշանակում «Ժառանգության» վերջ»:

Այն, որ խմբակցությունն անընդհատ ղեկավար է փոխում, Սաֆարյանը համարում է ներխմբակցային խնդիրներ. «Ժառանգություն» կուսակցությունում բոլորն իրար հետ վիճել են, չկա նիստ, որտեղ մենք չբանավիճենք, մենք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չենք, որտեղ մեկն ասի, մյուսներն ընդունեն, միայն հաստատելու հնարավորություն ունենան, առարկելու հնարավորություն չունենան: Մեր ներսում իսկապես տեղի է ունենում բանավեճ, երբեմն`սուր: Բայց դրանք երբեք չեն եղել կուսակցության ներսում պառակտումների պատճառ, նվիրված են եղել ելքեր փնտրելուն»:

Եթե Թեւանը ետ վերցնի իր հայտարարությունը, նա կղեկավարի խմբակցությունը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031