Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը կշարունակի իր ամենշաբաթյա հանդիպումները

Հունվար 14,2014 15:00

«Եթե Հայաստանը այսօրվա «իշխանիկների» կամքով դարձած չլիներ` Ռուսաստանի կամակատարը, ճորտը, նույնիսկ կարելի է ասել ստրուկը, խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է, այլ ոչ մեր մասին, ապա գազային խնդիրը այս մակարդակով չէինք ունենա»,- այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, որը հատուկ ճշտել էր, թե Ֆրանսիայում` Փարիզի քաղաքացին ինչքա՞ն է վճարում գազի համար: Նրա դիտարկմամբ՝ չնայած այլ երկրները իրենց կենսամակարդակով և հնարավորություններով գերազանցում են Հայաստանին, բայց այնտեղ գազի համար շատ ավելի ցած գին են վճարում. «Ասում են՝ գազը մեզ էժան չեն տալիս: Դա սուտ է` պարզապես մեզ զրկում են էժան գազ գնելու իրավունքից»:

Հայրիկյանի համար գերխնդիրը, որը շտապ լուծում է պահանջում, դա արտագաղթն է: ԱԻՄ առաջնորդը մտադիր է շարունակել իր ամենշաբաթյա հանդիպումները ժողովրդի հետ: Նա հավատացած է, որ համաժողովրդական զարթոնքի պահը չի ուշանալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031