Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն աջակցում է սիրիահայերին՝ հայրենիքում հաստատվելու

Հունվար 14,2014 14:31

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ամանորի կապակցությամբ իր հերթական անակնկալն է մատուցում սիրիահայերին:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ և տվյալ ժամանակահատվածում արդիական համարվող սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությամբ առաջնորդվելով, իր Pro Bono քարտի շրջանակներում հերթական անակնկալն է մատուցել սիրիահայերին:

Հաշվի առնելով սիրիահայության առջև ծառացած սոցիալական խնդիրները և
դժվարությունները` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 21 սիրիահայ ընտանիքների տրամադրել է ամանորյա նվերներ` նրանց անվճար տրված պլաստիկ քարտերի հաշիվներին փոխանցելով 100,000-ական դրամ: Բանկը միջոցառման ընթացում ընդունել է սիրիահայ մասնագետների ինքնակենսագրականները՝ նրանց հետագայում աշխատանք առաջարկելու նպատակով:

Բանկի աշխատակիցները մասնակցել են նաև «Սիրիահայերի աջակցման խմբի»
հանդիպմանը, որտեղ քննարկվել են սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրների
լուծման ուղիները և հնարավորությունները:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից մատուցվող անակնկալները կրելու են շարունակական բնույթ` հաճելիորեն զարմացնելով բանկի հաճախորդներին:
2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 11.0 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր ակտիվները` ավելի քան 76.3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 40.6 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 18.7 մլրդ դրամ, շահույթը` մոտ 697.0 մլն. դրամ: Բանկն ունի 40 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031