Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին երեսով տվեցին գույք պարտքի դիմաց գործարքը (Տեսանյութ)

Հունվար 14,2014 13:51

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին Ազատության հրապարակում հավաք-երթ է կազմակերպելու` հանրությանն իրազեկելու կենսաթոշակային նոր համակարգի բացասական հետեւանքները:

Այսօր «Ելակետ» ակումբում նախաձեռնության անդամները` Դավիթ Մանուկյանը, Սեւակ Ծատուրյանը, Հարություն Աղլամազյանը կոչ արեցին  չընտրել ֆոնդեր եւ ֆոնդի կառավարիչներ եւ դատարանները ողողել դիմումներով:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումները, թե այս նոր կենսաթոշակային համակարգը հավատ չի ներշնչում, նախաձեռնության անդամները չցանկացան մեկնաբանել, ասելով` մարդ է՝ իր կարծիքն է հայտնել: Այնուամենայնիվ պարոն Քոչարյանին հիշեցրին գույք պարտքի դիմաց գործարքը, որը նրա օրոք է եղել:

ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան Կենսաթոշակային համակարգի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով եւ մինչեւ ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ:

Իսկ թե «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն ինչ քայլերի է դիմելու, եթե ՍԴ-ն հակասահմանադրական չճանաչի, մանրամասները կարդացեք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031