Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի երգչուհի էլնարան պատասխանել է Լյուբիկ Չիբուխչյանին

Հունվար 14,2014 13:36

Ադրբեջանական խանեդե (մուղամի կատարող) Էլնարա Աբդուլաեւան արձագանքել է «Առավոտում» մեր այն հրապարակմանը, որ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը գիրք է ձոնել իրեն, ինչը քննադատվել էր Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանի կողմից:

Էլնարա Աբդուլաեւան vesti. az կայքին ասել է. «Երբ BBC-ն ռեպորտաժ պատրաստեց այն մասին, որ հայ գրողը ինձ գիրք է նվիրել, լրատվամիջոցների ներկայացուցիչներից իմ հեռախոսահամարին բազմաթիվ զանգեր եղան, նրանք խնդրում էին մեկնաբանել այդ փաստը: Ես երկար ժամանակ չէի համարձակվում այդ առթիվ ինչ-որ բան ասել, սակայն վերջերս խախտեցի լռության ուխտը եւ այդ կապակցությամբ իմ վերաբերմունքն արտահայտեցի հայրենական հեռուստաալիքներից մեկով: Այսօր իմացա, որ Լյուբիկ Չիբուխչյանը հնարավորություն չի ունեցել դիտելու այդ հաղորդումը: Այդ պատճառով ցանկանում եմ կրկնել հաղորդման ընթացքում իմ ասած խոսքերը: Իհարկե, ես շնորհակալ եմ հայ գրողին, որ իմ արվեստին ուշադրություն է դարձրել: Սակայն այդ ստեղծագործությունը չի կարող ինձ հարկադրել մոռանալ այն ցավը, տառապանքը, որ ես եւ իմ շրջապատը զգացել ենք Ղարաբաղի պատերազմում կորուստներից: Ղարաբաղը դա ցավ է, որ չի բուժվի մի ստեղծագործությամբ»,-ադրբեջանական կայքին ասել է երգչուհին:

Մեկնաբանելով «Առավոտին» Սամվել Բեգլարյանին տված հարցազրույցի այն խոսքերը, որ «ադրբեջանցիները կարող են օգտագործել այդ գիրքը, որպեսզի հայտարարեն՝ տեսեք, հայերը գնահատում են մեր արվեստը», էլնարա Աբդուլաեւան ասել է՝ այն, որ հայերը գնահատում են ադրբեջանական արվեստը, հայտնի էր դեռ Լյուբիկ Չիբուխչյանի կողմից իրեն գիրք ձոնելուց առաջ: Հետո ադրբեջանուհին հայտարարել է, թե իբր ողջ աշխարհը գիտի, որ հայերը գողանում են ադրբեջանական մշակույթի նմուշները, որ իր երգի մեջ ցավ կա՝ կապված Ղարաբաղի կորստի, Խոջալուի զոհերի հետ եւ այդ ամենը մոռանալ չի կարելի:  Նա նաեւ ասել է, որ չի օգտվում սոցիալական կայքերից եւ Լյուբիկ Չիբուխչյանից էլեկտրոնային նամակ չի ստացել: Հիշեցնենք, որ Լ. Չիբուխչյանը մեզ հայտնել էր, որ ինքը Ֆեյսբուքով նամակ է ուղղել Է. Աբդուլաեւային, ուր նշել է ՝ ինքն այդ գրքով ադրբեջանցիներին Տավուշի սահմանագոտուց խաղաղության ուղերձ է հղում, ի հակադրություն խաղաղ քնած հայորդուն ադրբեջանցու կողմից կացնահարելու: Այդ գրքի առթիվ Սամվել Բեգլարյանը մեզ մասնավորապես ասել էր. «Լյուբիկի գրելը դա իր խնդիրն է, ստեղծագործողն ազատ մտավորական է, ինքը կարող է գրել ինչ ուզում է, այլ բան է՝ դա իր խղճի, իր բարոյականության հարցն է: Ադրբեջանցիները Լյուբիկի գիրքը դրոշ կդարձնեն, որ տեսեք՝ հայերը գնահատում են մեր արվեստը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. nver says:

    Վերջապես գյոզալն արձագանքեց ,,մեծ մարդասեր,, խորհրդականին չմոռանալով նշել, որ թշնամությունն շարունակելի է և ազգերի բարեկամության մասին հեքիաթն հիմարների համար է գրված Ցավալի է ,որ այդ ազգակործան ակցիայի հեղինակին վճարում են մեր աղքատ երկրի հաշվին

  2. karp says:

    Մարզպետը ոչնչացնում է մարզի տնտեսությունը,Լյուբիկ-խորհրդականը մշակույթը,
    հոգևորը:

  3. Ashot says:

    էլ ինչ ենք ակնկալում այսպիսի խորհրդական ունեցող մարզպետից?Նրանք երկուսով Տավուշի մարզը շատ շուտով կհասցնեն կործանման: Ինչ խորհուրդ կարող է տալ ադրբեջանուհուն գովերգողը?Հիմա էլ լուրեր են պտտվում,թե ,,շուտով Տավուշը կհանձնեն,,:Դե արի ու հասակցի,թե մեզ ինչ է սպասվում:

  4. Aram says:

    Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենային միշտ հաջողվել է իր ստահոդ լուրերը որպես ճշմարտություն միջազգային ատյաններին հրամցնել, դա սովորական երևույթ է, սակայն նորություն է, երբ ՀՀ պետական պաշտոնյաները, ի դեմս մարզպետ Ա.Ղուլարյանի և նրա օգնական Լ.Չիբուխչյանի, իրենք են նյութեր մատակարարում հայերի դեմ օգտագործելու համար: Պարոն նախագահ տավուշեցիները ստիպված են հույս ունանլու, որ գոնե Դուք ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտաք ու մարզը կազատեք այս քաջքերից:

  5. karp says:

    Մարզպետի մշակույթային ներխուժումը Ադրբեջան ավարտվեց կրախով:

  6. Garegin says:

    Իմ կարծիքով հայը պետք է հանդուրժի, ու հանդուրժում է ամեն ինչ, բացառությամբ դավաճանությանը, իսկ դավաճանություն կարելի է որակել այնպիսի գիտակցված գործողություն կամ անգործություն, որը թշնամու կողմից կարող է օգտագործվել մեր երկրի, հասարակության ու մշակույթի դեմ: Համարում եմ, որ Տավուշի մարզպետն ու իր խորհրդականն իրենց կանխամտածված գործունեությամբ ոչ միայն պայմաններ ստեղծեցին, այլև թեմա տվեցին ադրբեջանական քարոզչամեքենային ակտիվանալու համար:

  7. Suren says:

    Եվ այս ,,հանճարին,, վճարում են աշխատավարձ,տալիս են հոնորարներ,գրքեր են տպագրվում՝ մեր բյուջեի հաշվին: Հետաքրքիր է Լյուբիկի խորհրդատվության շրջանակները որևէ մեկին հայտնի ե՞ն:Եթե բոլոր ոլորտների խորհրդատուն այս ,,հանճարն է,, էլ հարց չի մնում՝ոչ քայքայված տնտեսության,ոչ հուսալքված տավուշցու,ոչ ,,անտեր մարզ ունենալու,, մտքի,ոչ ընտրած ,,կիսագրագետ,, կադրերի,ոչ ահագնացող չափերի հասնող արտագաղթի և տասնյակներով էլիներ!

  8. ԲՂԴՈ says:

    Արա ինչ անի էդ խեղճ Լյուբան ,որին Ղուլը հանձնարարություններա տալիս,ասելով որ վերևիցա իջացված:Էդ վերևներն էլ տուն,ավտո,մատանի և դրամական միջոցներ են նվեր տալի հանձնարարությունները կատարելու համար:Խեղճի հերը `բեդնի նիկոլը անձամբ էր անցնում սահմանը էդ գործերով,հիմի ինքը չկա,բայց կա ինտերնետ ու էլնարա:Կրակոցա պետք սահմանին,ճանապարհը փակել ու բյուջեից մի միլարդ դրամ ատկատի տակ մտցնել խնամու միջոցով,պրոբլեմ չի:Այ էտենցա մեր փոշտի թաղը ու թաղի տղա Ղուլը:Դե տեսեք դուք եք խելոք,թե մենք:

  9. Արմեն says:

    а мы идем на север, а мы идем на север(ինձ տվում է բոլորին էլ ծանոթ է այս արտահաըտությունը)

  10. Արթուր Ղազարեան says:

    Համաձայն նախորդ հրապարակման, այս «աղմկայարոյց» գիրքը, որ կոչւում է «Էլնարա», հեղինակի 157-րդ գիրքն է: Լիւբիկ Չիբուխչեանը (համացանցի տուեալներով) ծնուել է 1950թ.-ին կամ նոյն է, թէ ապրում է 760 ամիս: Եթէ ընդունենք, որ նա գիրք է գրում ծնուած օրուանից, ապա շատ արդիւնաւէտ գրող է: Ամէն 4.8 ամիսը մէկ (760/157) գիրք է հրատարակում: Համաձայնէք, ռեկորդային արագութիւն է: Աւելի քան վստահ եմ, աշխարհում նման նախադէպ երեւի չկայ:

    Իսկ ինչ վերաբերում է այդ արարքին, կը յորդորէի հանգիստ վերաբերել: Կարելի է եւ անհրաժեշտ է հակառակորդի հետ խօսել ոչ միայն զէնքի, այլեւ հոգեբանութեան լեզուով: Ի վերջոյ մեր օրերում զէնքը չէ յաղթանակի կարեւորագոյն պայմանը: Այսօր շատ աւելի հզօր են տեղեկատուական, հոգեբանական պատերազմները:

  11. David says:

    Կրթություն ունի* մեծն հայոց այս հանճարը:Միակ հետաքրքրող հարցն է:Ակադեմիկ և գրող խորհրդական մեծն անմահությունը բարձրագույն կրթություն ունի*:Եթե այո թող պատասխանեն, եթե ոչ կարող են լռել:Պարզապես հանճարի կյանքը հետաքրքրեց :

  12. artur says:

    Обять межнациональный психоз,призив к воине

  13. Hovsep says:

    Ուզում եմ դիմել հարգելի Լյուբիկ Չիբուխչյանին- ստացաք ձեր(ձերը մտածված եմ փոքրատառ գրում) խանումի պատասխանը?կարդացիք?դե ամեն օր նայեցեք իրա նկարին ու հիշեք նրա զզվելի արտահայտությունները: երեվի դուրա գալիս ձեզ….ափսոս էթիկաից ելնելով այլ տոնով չեմ կարող գրել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031