Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայրենիքիս պատկանելության զգացում ունեմ»

Հունվար 14,2014 13:30

Ասում էր Արամ Ղարաբեկյանը

Մաքառումներով լեցուն, դրամատիկ ու դժվարին պահեր ապրած, ստեղծագործական սկզբունքների համար մշտապես պայքարող, դասական երաժշտարվեստում սեփական դիմագծով իր տեղը գտած մարդը հեռացավ՝ խռոված հոգու խաղաղությունը երկնքում գտնելու համար:

Նա աստղ չէր, փառամոլ չէր (պետք չէ շփոթել երբեք փառքն ու փառամոլությունը), պարտադրող չէր՝ իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու կամ մեծարելու համար. իսկ արդարություն՝ պարտադրում էր:

Նա Հայաստան բերեց դիրիժորի, բացառիկ արվեստագետի տեսակը, կատարողական արվեստի մոգական ուժը: Նա սիրում էր կրկնել. «Այն, ինչն արդարացի է՝ ուժեղ է, այն, ինչ ուժեղ է՝ արդարացի»:

Ավելի քան մեկ տասնամյակ աշխատելով որպես Հայաստանի պետական կամերային նվագախմբի արտաքին կապերի ղեկավար՝ ավելի լավ ճանաչեցի մաեստրոյին. եւ կարող եմ ասել՝ չէր կարեւորի, թե ո՞ր պանթեոնում կամ գերեզմանոցում կամփոփվի իր մարմինը, որտեղի՞ց կհուղարկավորեն՝ օպերայի՞ց, կամերային երաժշտության տնի՞ց, իր բնակարանի՞ց … որտեղից՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ:

Ունայն հարցադրումները պետք չեն իրեն, դա հարկավոր է ապրողներիս:
1996թ. ապրիլի 4-ին թողնելով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ վերադարձավ Հայաստան, այն ժամանակ մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի պաշտոնական հրավերով: Եկավ հայրենիք՝ վերակազմավորելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը. նոր շունչ բերելու, նոր էջ բացելու բացառիկ առաքելությամբ: Կարճ ժամանակ անց նվագախմբի հեղինակությունը հասավ իր բարձրակետին՝ ելույթներ ունենալով աշխարհի հռչակավոր բեմերում:
Իսկ թե ինչու մեծ մաեստրոն հեռացավ հայրենիքից…

ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ
Հ.Գ. Մեր ավանդույթի համաձայն՝ հանգուցյալին մաղթում են ասելով. հողը թեթեւ լինի: Թույլ տվեք ասել. միայն ճշմարտությունն է թեթեւ, որքան էլ այն ծանր լինի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031