Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անհաջող կադրերի» երկիր

Հունվար 14,2014 13:26

Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի եւ տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում: Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ եւ բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի նախագահը այդ հանգամանքի վրա աչք էր փակում: Եվ միայն այսօր՝ տարիներ անց, նրանք երկուստեք պարզեցին, թե ինչպիսի հրեշավոր թիմակիցներ են ունեցել եւ ինչպիսի տիտանական ջանքեր էին գործադրում՝ նրանց սխալներն ուղղելու համար:

Իհարկե, ճիշտ է Ռոբերտ Քոչարյանը՝ մեր բոլոր պետական ինստիտուտները (բացի բանակից) վարկաբեկված են: (Թե ով, երբ եւ ինչ լումա է ներդրել այդ վարկաբեկման գործում՝ մի կողմ թողնենք): «Գազային» պատմությունից հետո, այո, էլ ավելի վարկաբեկվեց կառավարությունը: Բայց մեզանում վարկաբեկվել է նաեւ քաղաքական պայքարը, եւ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այն չի ընկալվում որպես բաց, ազնիվ, սկզբունքային պայքար: Ընկալվում է կա՛մ որպես իշխանության մեջ գտնվող տարբեր «թայֆաների» կռիվ, որն, ի վերջո, ունի տնտեսական հիմք, կա՛մ որպես նախկին թիմակիցների ինչ-ինչ անձնական հաշիվների պարզաբանում, ժողովրդի լեզվով ասած՝ «հին մեռելների թաղում»:

Որպեսզի դա տեղի չունենա, շատ բան պիտի փոխվի, բայց առաջին հերթին՝ մեր հարգարժան նախկին նախագահները չպիտի մասնակցեն ընթացիկ քաղաքական գործընթացին, այլ, շատ ցանկալի է, տարին 3-4 անգամ հանդես գան ընդհանուր, կոնցեպտուալ բնույթի վերլուծություններով: Հակառակ դեպքում երկրի նախկին ղեկավարները ստիպված են վիրավորական խոսքեր ասել իրենց նախկին ստորադասների հասցեին, փաստորեն խոստովանել, որ այդ ստորադասներն իրենց «անհաջող կադրերն» են: «Կադրերն» էլ ստիպված են ասել, որ իրենք չափազանց անհաջող ղեկավարներ են ունեցել եւ պետությանն իրենց ծառայություններն են մատուցել՝ ի հեճուկս այդ ղեկավարների: Նախկիններն ասում են՝ մեր ժամանակ դրախտ էր, դուք եկաք՝ փչացրիք: Ներկաներն ասում են՝ ձեր ժամանակ դժոխք էր, մենք եկանք՝ «դզեցինք»: Եթե բոլորին հավատանք, ապա ստացվում է, որ մենք 22 տարի ապրել ենք անհաջող ղեկավարների եւ իրենց անհաջող կադրերի «գաղջ մթնոլորտում»:

… Իհարկե, բացառված չէ, որ վերջին գործընթացներն ինքնաբուխ չեն, եւ երկրորդ նախագահի ակտիվությունն ունի «մոսկովյան ակունքներ»: Դա հավանական տարբերակ է, եւ այդ դեպքում ի՞նչ ծրագրեր են մշակվում Կրեմլում՝ դժվար է ասել: Պետք է Սմբատ Կարախանյանին հարցնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Արման says:

    Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ սխալվում է. բանակը պակաս վարկաբեկված չէ, քան մյուս պետական կառույցները:

    • bzjackal says:

      Հա, բայց ուրիշ ի՞նչ ասի Քոչարյանը, եթե այսօրվա կառավարությունում միակ ղարաբաղցին (ծննդավայրով) Պաշտպանության Նախարարն է )))
      Պետք է հաշվի առնել, որ Քոչարյանը ՍՍի հետ է «բանավիճում»

  2. Կարեն says:

    Մենք պետք է հաշտվենք Մոսկվայի ազդեցության հետ։ Եթե այնտեղ որոշել են, որ Հայաստանում լինելու են կադրային փոփոխություններ՛ ապա դրանք անխուսափելի են։ Այնպես որ անիմաստ են իշխանական վերնախավի մեկնաբանությունները այս կամ այն կողմին սատարելու գործում։ Դա վերաբերվում է նաև երկրորդ նախագահին։

  3. Լևոն Մելքումյան says:

    “…որ մենք 22 տարի ապրել ենք անհաջող ղեկավարների եւ իրենց անհաջող կադրերի«գաղջ մթնոլորտում”:
    Հենց այդպես էլ կա, թեև շա՛տ մեղմ է ասված:

  4. Սարգիս says:

    Притча

    На поляне, среди огромного леса, жил-был волшебник, у которого было большое стадо овец. Каждый день он съедал одну овцу из стада. Овцы причиняли волшебнику много беспокойства — они разбегались по лесу, и ему приходилось тратить очень много времени на то, чтобы поймать одну овцу, а других снова собрать в стадо. Конечно же, овца, которую он собирался убить, чувствовала это и начинала отчаянно сопротивляться, и ее крики пугали других.
    И тогда волшебник решил придумать такую хитрость – он поговорил с каждой овцой наедине, и каждой что-то внушил. Одной он сказал: «Ты не овца, ты такой же человек, как и я. Тебе нечего бояться, ведь я убиваю и съедаю только овец, но ты единственный человек в этом стаде и значит — мой лучший друг».
    Второй он сказал: «Почему ты убегаешь от меня, как другие овцы. Ты же львица и тебе нечего бояться. Я убиваю только овец, а ты мой друг».
    Третьей он внушил: «Послушай, ты не овца, ты волчица. Волчица, которую я уважаю. Я, как и раньше, буду продолжать убивать ежедневно одну овцу из стада, но волчице, лучшему другу волшебника, нечего бояться».
    Таким образом, он поговорил с каждой из овец и каждой внушил, что она не овца, а совершенно другое животное, которое отличается от всех остальных овец в стаде. После этого разговора поведение овец полностью изменилось – они совершенно спокойно паслись и больше никогда не убегали в лес. И когда волшебник убивал очередную овцу, они думали: «Ну вот, убили еще одну овцу, а мне — льву, волку, человеку, лучшему другу волшебника, нечего бояться».
    И даже овцы, которых он убивал, перестали сопротивляться. Он просто подходил к одной из них и говорил: «О, мой лучший друг, мы давно не общались. Пойдем ко мне на двор. Мне нужно с тобой посоветоваться по поводу стада овец». И овца с гордостью шла за волшебником на двор. И там он действительно спрашивал у своего лучшего друга, как идут дела в стаде. Жертва с радостью рассказывала ему обо всем, а потом волшебник убивал ее. Поскольку смерть наступала мгновенно, то овца ничего не успевала понять.
    Волшебник был очень доволен — он высоко поднял самооценку каждой из овец, в итоге они перестали забивать себе голову мыслями о неизбежной смерти, стали менее невротичны, наслаждались жизнью и спокойно щипали траву, в результате чего их мясо стало значительно вкуснее. На протяжении многих лет волшебник легко управлялся с огромным стадом, и самое интересное, что остальные овцы стали ему помогать — если какая-нибудь слишком сообразительная овца начинала догадываться об истинном положении вещей, то остальные овцы… ну, то есть львы, люди, волки — лучшие друзья волшебника, сообщали ему о странном поведении этой овцы, и на следующий день волшебник с удовольствием ее съедал.

  5. Hakob says:

    տարօրինակ չէ, որ Նախագահ Քոչարյանը բողոքում է նախկին կենտրոնական բանկի նախագահ Սարգսյանից, ու անվանում է անմեղսունակ, քանի որ Տիգրան Սարգսյանը իրականում ներկայացնում էր և է անգլո-սաքսերին, ուղղղակի ղեկավարվելով Միջազգային վալյուտային ֆոնդից Համաշխարհային բանկի կողմից:
    Նույն ձև Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ եմ, որ հում – հում կուտի վարչապետի Տիգրան Սարգսյանին, եթե հնար ունենա ու նույն պատճաառով…

    Իսկ Քոչարյանի “հարձակումները” բավականին լավ նախանշաններ են, այն բանի, որ կարող է մերոնք ազատվեն ՄՎՖ և ՀԲ-ի ուղղակի ղեկավարումից:

    Իմջայլոց, եթե ուշադիր լինենք, ապա անգլո-սաքսերի չափանիշներով բավականին “քյառթու”նախկին վարչապեստ Անդրանիկ Մարգարյանի տարօրինակ “ինֆարկտը” կապնվում է միմիայն անգլո-սաքսերի կողմից Հայաստանի գեյացման-ստրկացման նրանց պլանների խաթարման հետ:

    Ժամանկն է, որ անկապ-անկապ անալիզներ անելուց մի քիչ ավելի լրջանանք, ու հասկանանք թե ով ով է ու ով ում դուդուկի տակ է պարում – հարկադիրաբար կամ ապուշ-դավաճան լինելու պատճառով:

  6. Hakob says:

    եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հայաստանի ոչրիցէ մի նախագահ իր կամքով երբևէ Վարչապետ կան կառավարություն է հիմնել, ապա նա բացացձակ հեռու է իրականությունից:

    Ընդամենը հիշենք բոլոր Վարչապետներին ու դնենք մի թակ տարածքում Նախագահների հետ, ու գոնե առաջին մոտավորությամբ նայենք նրանց համատեղելիության մասին… ասենք Նախահգահ Տեր-Պետրոսյան ու վարչապետ Խոսրով Հարությունյան կամ Հրանտ Բագրատյան…

  7. Ruben says:

    Զարմանահրաշ Երկիր է: Հայերն են չափազանց քիչ:
    Միգուցե անհրաժեշտ է վերադառնալ Տիգրան II-ի կառավարման եւ ֆինանսատնտեսական համակարգին:
    Որքան կարելի է հանդուրժել օտարի այգում թարս աճած եւ Երկիր ներմուծված վարունգներներին:

  8. sergik says:

    գուցե Քոչարյանը ցանկանում է Պուտինի նման երկրորդ անգամ նախագահ դառնալ, ով իմանա ինչ ինտրիգներ են սարքվում ու իրականացվում կուլիսների հետևից, բայց մի բանի հետ համամիտ եմ, դա բանակի մասն է ու Սերյան Օհանյանինել համարում եմ էտ մարիանետկեքի մեջ եզակի հարգանքի արժանի մարդկանցից մեկը…

    • sergik says:

      ինքս ինձ ավելացնեմ, որ նախկինում ամենակոռումպացված ինստիտուտներից մեկը՝բանակը այսօր դարձել է ամենաչկոռումպացվածը..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031