Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
Երբ դուռը բացում ես ու մտնում աշխարհ,
Պետք է լինել այնքան անթերի`
Կատարելության նման անկատար,
Եվ չկրկնել սխալն ուրիշի,
Ալեքսանդր ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Կատարելության նման անկատար
Մատչելիության աստիճան՝ անհաս,
Երջանկությունից ասես՝վշտահար
Դուռը բացեցի, որ մտնեմ Պառնաս:
Բայց Ապոլոնը կտրուկ էր ու կոշտ՝
«Քեզ անհաս է դեռ պոետի հուրը,
Ուրիշի սխալը չենք կրկնի անշուշտ,
Դուրս արի արագ ու փակիր դուռը»:
Լուսանկարը՝ Արտակ Քալանթարյանի