Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կառավարությանը որոշել է առաջիկա տարիներին Սեւանա լճում իշխանի պաշարները հասցնել 50 հազար տոննայի՝ դրա համար օգտագործելով տասնյակ հազարավոր տոննաներով արհեստական կեր։
«ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Սևանի լճին շատ լուրջ վտանգ է սպառնում։ Գործնականում նման ծրագիր իրականացնել, իհարկե, հնարավոր է, բայց խնդիրն այն է, որ ձկան արհեստական կերը «տեղով մեկ» քիմիա է, այսինքն՝ դրա արդյունքում Սեւանի ջուրը հիմնավորապես կաղտոտվի, եւ Հայաստանը ոչ միայն կզրկվի խմելու ջրի պաշարներից, այլեւ հնարավոր չի լինի լճում լողալ՝ դա պարզապես վնասակար կլինի առողջության համար։ Փոխարենը՝ կառավարությունը կարգին «ձկան բիզնես» կունենա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում