Հունվարի 14 ի գիշերը տեղացած առատ ձյան հետեւանքները վերացնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերը սկսվել եւ ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00 -ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ եւ ավելի քան 597 խ/մ ավազ։ Զուգահեռաբար համապատասխան ծառայությունների կողմից ընթանում են նաեւ միջբակային տարածքների մաքրման աշխատանքներ։
Իսկ թե իրականում ինչ վիճակ էր անգամ Երեւանի կենտրոնական հատվածներում՝ դիտեք «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարչական շարքում: