Լրահոս
Օրվա լրահոսը

֊«Էնքան ասացին՝ մութ ու ցուրտ տարիներ, դես ու դեն… Բա սա լույսի ու տաքի տարիներ ե՞ն». «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2014 11:41

«Եթե հաշվում եմ, թե որքան եմ տալու գազի համար, էլ հոսանքն ու մնացած բաները եկեք չհաշվենք, ուրեմն իմ ընտանիքում սննդամթերք ձեռքբերելու, նորմալ սնվելու համար տակը բան չի մնում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Նա խոհարար է աշխատում Երեւանի ռեստորաններից մեկում եւ մինչեւ այս տարի Հայաստանում ապրելու հեռանկար էր տեսնում այնքանով, որքանով ընտանիքը կարողանում էր կերակրել։ Վերջին մի քանի ամիսներն առանձնապես դժվար գնահատելով՝ ասաց, որ արդեն պարզ է՝ դեկտեմբերին վաստակած գումարով այս հունվարին ընտանիքի կարիքները չի հասցնելու հոգալ։

Մանկավարժ Նաիրուհի Մելքոնյանը գազային թանկացումների հետեւանքների մասնագետ է դարձել, այնքան է հաշվել, գումարել-հանել դեկտեմբեր-հունվարի ծախսերը։ «Վճարում ենք ոչ թե 18 տոկոսով ավել, ինչպես մաթեմատիկորեն ներկայացնում են վերեւները, այլ հայտնվում անելանելի դրության մեջ՝ չիմանալով՝ սնվե՞լ, տաք հագնվե՞լ, թե ողջ ունեցվածքը հավաքել եւ ռուսներին տալ։ Եթե տղաս արտասահմանից մեզ չօգնի, ու դա էլ ասեմ՝ երկու քույրերին էլ է օգնում, երեք ընտանիք ձմռանը կամ սոված կմնան, բայց՝ տաք, կամ էլ կուշտ կուտեն, բայց կմրսեն»։ Դեկտեմբերին իր 75 քմ մակերեսով բնակարանը ջեռուցելու հաճար տիկին Սելքոնյանը «Հայռուսգազարդին» 56 հազար դրամ է վճարելու։

«Էնքան ասացին՝ մութ ու ցուրտ տարիներ, դես ու դեն… Բա սա լույսի ու տաքի տարիներ ե՞ն։ Դեռ «Հայփոստ» չեմ մտել, մեր կոմունալ պարտքերի ծանուցումը չենք ստացել, բայց հո հաշվելը դժվար չի։ Դեկտեմբերի առաջին օրերը չեմ հաշվել, միջին չափով ենք գազը ծախսել։ Բայց դեկտեմբերի կեսից մինչեւ հունվարի 10, այսինքն 25 օրվա համար, արդեն 54 հազար դրամի գազ ենք վառել։ Թոռնիկներս մեզ հետ են ապրում, գիշեր-ցերեկ ջեռուցում ենք, որ էրեխեքը չմրսեն»,- պատմեց հաշվապահ Սուրեն Միրիջանյանը։ Նրա ընտանիքում որոշել են մի քանի օրից հրաժարվել ռուսական գազից եւ այժմ Լոռու եւ Տավուշի մարզից փայտ են պատվիրել՝ 1 խմ-ի համար վճարելով 19 հազար դրամ։ «Գոնե նորմալ կտաքանանք, թե չէ գազի մեջ ջերմություն էլ չկա»,- ասաց Սուրենը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031