Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քոչարյանի շուրջ համախմբման հիմնական առանցքը ՀԱԿ-ն է». «Առաջին լրատվական»

Հունվար 14,2014 11:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկովյան «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, օբյեկտիվ գնահատենք և՛ Տիգրան Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին: Ո՞վ է Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ակունքներում կանգնած:

– Ոչ ոք չի կարող ժխտել, որ այդ համակարգի հիմքերը դրվել են շատ ավելի վաղ: Օբյեկտիվ պետք է լինել, կողմնապահություն չկա, բայց ամեն դեպքում Տիգրան Սարգսյանը, երբ խոսում է շինարարական փուչիկի մասին, բարոյական, քաղաքական, տնտեսական իրավունք չունի մտնել նման վիճաբանության մեջ, քանի որ ձախողել է: Այնպիսի խայտառակ փաստեր կան, որ չէր կարելի ոչինչ խոսել, ճիշտը կլիներ հրաժարականը: Փոշիացրեց ՀՀ ֆինանսական, արտարժութային պահուստները տվեց մասնավոր բանկերին, պետք է այդ մարդուն կանչել ասել, որ բերի այդ պայմանագրերը, ովքեր են ստացել այդ գումարները, ու մի հատ բացատրի, թե ինչու արեց այդ ամենն ու ում որոշմամբ: Տիգրան Սարգսյանը լավ կաներ լռեր: Համաձայն եմ, որ այստեղ իրավիճակը խորն է՝ իրավիճակը գնում է նոր ընտրությունների: Կամ իշխանությունները ստեղծելու են «Ժառանգորդ» ծրագիրը, կամ ներիշխանական հեղաշրջում է տեղի ունենալու, կամ հասարակությունն է իր ձեռքը վերցնելու՝ ստեղծելով ուժային հզոր բևեռ: Առաջին երկու սցենարներին է մոտ ներկայիս դիսկուրսը: Բնական է, որ ոչ ներիշխանական հեղաշրջումը, ոչ էլ «Ժառանգորդ» օպերացիան հաջողությամբ կպսակվեն, եթե ձևավորվի հզոր բևեռ: Երկու սցենարների դեպքում էլ նույնը շարունակվելու է: Իսկ Քոչարյանը ճիշտ ասաց, իր ասածներն արդարացված են:

– Դուք էլ գիտեք, թե ինչ ոճրագործությունների հետ է կապվում և ներկայիս իշխանությունը, և նաև ավելի ակտիվորեն Քոչարյանի անունը: Ըստ Ձեզ` նրա շուրջ կարո՞ղ են կանգնել ոչ իշխանական ուժերը և հասարակական այն շերտերը, որոնք պայքարում են վերոնշյալ թեմաների շուրջ, եթե նա որոշի վերադառնալ:

– Քոչարյանը չի ասում, թե վերադառնում է: Ես դա չեմ լսել, եթե նա ցանկանում է, հստակ ասում է: Դրական եմ համարում, որ մտնում է բանավեճի մեջ, և կարելի է դա շարունակել և լուրջ հարցերի հետ կապված պարզաբանում խնդրել: Նկատի ունեմ և Մարտի 1-ի հետ կապված, և մնացած հարցերի հետ կապված: Կարելի է ու պետք է Քոչարյանին բաց հարցեր տալ: Սա է դրական: Եթե բաց խոսում է, շատ գովելի երևույթ է, կարելի է հստակ հարց տալ, և նա հստակ կպատասխաներ: Կարելի է շարունակել և Քոչարյանին հարցեր տալ: Սա է գովելի երևույթ: Քոչարյանի կողմից դրական քայլ էր, և նա ցույց է տալիս, որ պատրաստ է պատասխանել, ուրեմն թող տան հստակ հարցեր՝ ինչու սա, ինչու նա` սկսած Մարտի 1-ից, վերջացրած այս նշանակումներով և համակարգով: Բնական է, որ նա ունի իր կողմնակիցները, բայց հարցն այն է, որ դիսկուրսը դրական էր, և չի կարելի օբյեկտիվորեն լավը վատաբանել: Քոչարյանի շուրջ համախմբում չեմ հասկանում ինչ է նշանակում, Քոչարյանն ունի իր համախոհները, իր կողմնակիցները կլինեն նրա կողքին, բայց քաղաքական կուսակցություններն ունեն իրենց համախմբման եզրերը և ունեն իրենց ծրագրերը, և այդպիսի խնդիր չկա դրված, որ նրանք կկանգնեն Քոչարյանի շուրջ, դա հետագայի հարց է, չկա այսօր նման օրակարգ: Համախմբման հիմնական առանցքը ՀԱԿ-ն է:

Հարցազրույցի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031