Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում եղել է նաեւ տվյալ զորամասում, ծանոթացել է մանրամասներին, խիստ հրահանգներ է տվել, հանձնարարել իրականացնել ծառայողական քննություն, պարզել իրավիճակը եւ վերահսկել այն։
Մամուլի քարտուղարը շեշտեց, որ իրավիճակը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: