Լրահոս
Օրվա լրահոսը

Կամա, թե ակամա լարվող ծուղակը. «Ժամանակ»

Հունվար 14,2014 10:44

Վերջին տարիներին Հայաստանի հասարակական կյանքն ուղեկցող ներիշխանական ռազբորկաների պակաս երբեք չի զգացվել, և այս տեսանկյունից այն, ինչ որ կատարվում է այսօր, Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի առանցքի շուրջ, ըստ էության նորություն չէ: Ներիշխանական ռազբորկաների այս շրջանը արժանանում է տարբեր վերլուծությունների և գնահատականների:

Դիտորդների մի մասը այս ամենը թատերական ներկայացում է որակում` հավաստիացնելով քաղաքացիներին, որ խորքում ամեն ինչ լավ էլ պայմանավորված է: Դիտորդների մյուս մասը փորձում է հասարակությանը ներկայացնել ներիշխանական ռազբորկաների հիմքերը, բացատրել կամ վերլուծել, թե ինչու իշխանությունները սկսեցին պայքարել իրենք իրենց դեմ, այսինքն` մեղադրել միմյանց, վիրավորել կամ պիտակավորել:

Այս ամենում բերվում են հիմնավոր փաստարկներ, բերվում են հեքիաթներ, ուղղակի մտավոր զառանցանքներ, կատարվում են այս ամենի վրա «քաղաքագիտական» վերլուծություններ, որոնք վերջում պայթում են փուչիկների նման: Սակայն, այս բոլորով հանդերձ, կա մի բավականաչափ նկատելի իրողություն: Դա այն է, որ ներիշխանական այս ռազբորկաները կամա, թե ակամա, բայց կատարում են հասարակական ծուղակի դեր, նրանք ծուղակն են գցում հասարակությանը:

Այդ ծուղակը կազմակերպվա՞ծ է, լավ մտածված և դերաբաշխվա՞ծ, թե՞ ուղղակի օբյեկտիվ իրողություններ են, որոնք ծուղակի են վերածվում` վիճելի կամ քննարկելի է գուցե, սակայն որ հասարակության զգալի մասը հայտնվում է դրա մեջ` ըստ էության անվիճելի է:

Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031