Քիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց «Ոսկե գնդակ 2013»-ի մրցանակաբաշխությունը, որին հավակնում էին Կրիշտիանու Ռոնալդուն՝ Մադրիդի «Ռեալ», Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնա» եւ Ֆրենկ Ռիբերին՝ Մյունխենի «Բավարիա»: Մասնագետների քվեարկության արդյունքներով 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ