Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի եւս երկու ամսով: Այս մասին Aravot.am-ին ասաց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:
Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր 16: 30-ից սկսած դատական նիստում դատարանը վճիռը հրապարակեց 22: 00-ի սահմաններում: Ըստ փաստաբանի, դատարանը որոշեց բավարարել կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի որոշումը: Պարոն Զաքարյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ