Լրահոս
Օրվա լրահոսը

Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 13,2014 22:35

Զենքի հանրահայտ նախագծով Միխաիլ Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում իր կողմից ստեղծված զենքից մարդկանց իրականացված սպանությունների համար:

Այս մասին Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքին ուղղված նամակում գրել էր անցյալ տարվա դեկտեմբերին 94 տարեկան հասակում վախճանված՝ «ԱԿ-47» ավտոմատը ստեղծած նախագծող Միխայիլ Կալաշնիկովը:

«Իմ հոգու ցավն անտանելի է, նույն չլուծված հարցն է. եթե իմ ինքնաձիգը մարդկանց կյանքն է խլում, փաստորեն, ես, գյուղացու որդի, ուղղափառ քրիստոնյա Միխայլո Կալաշնիկովս, նույնպես մեղավոր եմ մարդկանց, թեկուզև՝  թշնամիների, մահվան մեջ», – գրել է Կալաշինկովը՝ Կիրիլ պատրիարքին հասցեագրված իր նամակում:

Ռուսաստանի մամուլի փոխանցմամբ, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը ստացել է Միխայիլ Կալաշնիկովի նամակն ու արձագանքել է դրան: Կիրիլ պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդ Վոլկովի համաձայն, մարդկանց մահվան համար ինքնաձիգի նախագծողի պատասխանատվության վերաբերյալ եկեղեցին բավականին հստակ դիրքորոշում ունի, որի համաձայն «երբ զենքը ծառայում է հայրենիքի պաշտպանության համար, Եկեղեցին սատարում է ինչպես զենքը ստեղծողներին, այնպես էր զենքը կիրառող զինծառայողներին»:

 

Մանրամասները կարդացեք՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031