Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշ գյուղում կնոջ խեղդելու պատճառը ամուսնու խանդն է եղել

Հունվար 13,2014 22:05

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ  գյուղում պայմանագրային զինծառայող, 28-ամյա  Հովսեփ Իսրայելյանը խեղդամահ է արել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Դեպքը կատարվել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում, երբ նրանց երեխաները՝ 6-ամյա աղջիկը եւ 4-ամյա տղան քնած են եղել: Տավուշ գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ  դեպքի պատճառը խանդն է եղել: Ամուսիններն այդ պատճառով մի քանի անգամ բաժանվել են, հետո՝ միացել: Պայմանագրային զինծառայողի խանդն ավելի է մեծացել, երբ մահացել են ընտանիքի հետ  համատեղ ապրող Հովսեփի  պապն  ու տատը, Հովսեփը գտնվել է զինծառայության մեջ, կինը`տանը: Ամուսինները հերթական անգամ միանալուց հետո ապրել են Այգեպար գյուղում, դեպքից մի շաբաթ առաջ են վերադարձել Տավուշ գյուղում բնակվելու:

Հասմիկ Զաքինյանը  ծագումով Բերդ քաղաքից է, նրա դին հարազատները տեղափոխել են Բերդ, որպեսզի այնտեղ կատարվի նրա հուղարկավորությունը:  Ընտանիքի երեխաները ներկայումս գտնվում են Տավուշ գյուղում, Ռուսաստանից ժամանում է  Հովսեփի հայրը, որպեսզի ստանձնի նրանց խնամքը: Հովսեփ Իսրայելյանը ձերբակալված է, քրեական գործի քննությամբ զբաղվում է  զինվորական կայազորային դատախազության քննչական բաժինը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Վամպիրիզմի գենետիկ հիվանդությունը կապ ունի* խանդի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031