Մարզման ժամանակ վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի՝ «Զենիթի» հետ հանդիպմանը:
«wz-newsline.de»-ն տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի կարող լիարժեք շարունակել նախապատրաստությունը մրցաշրջանի գարնանային հատվածին, որը «Բորուսիան» անցկացնում է այժմ Բելգիայում: Աղբյուրն ակնարկում է, որ Մխիթարյանը, հնարավոր է, չմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Զենիթի» հետ առաջին հանդիպմանը, որը կայանալու է Սանկտ-Պետերբուրգում, փետրվարի 25-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև