Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց դուռը մի փակեք, ստեղ խուժաններ չկան». Ազատամարտիկները վիճեցին ոստիկանների հետ

Հունվար 13,2014 20:52

Մինչ այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում  ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը, նրա մարտական ընկերները բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի շենքի դիմաց:

Ազատամարտիկները պահանջում էին ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին եւ դատապարտում ՀՀ իշխանություններին իրենց ընկերոջ «գլխին սարքելու» համար:

«Իշխանությունները փորձում են ամեն կերպ ներկայացնել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Օրինակ՝ Շանթ Հարությունյանը փայտը ձեռքին դուրս էր եկել փողոց, հա մի մեքենայի դիմաց կտրել էր, տուգանիր բաց թող կամ Վոլոդյա Ավետիսյանը: Այդպիսի հոդված չկա, որ սահմանի քաղբանտարկյալ. յուրաքանչյուրին մի ձեւով են մեկուսացնում քաղաքական գործունեությունից: Եվս մեկ անգամ կոչ եմ անում դատավորին, որ իրոք վերադառնա օրինականության դաշտ եւ օրինական վճիռ կայացնի»,- ասաց «Ի պաշտպանություն Վոլոդա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Հետո էլ հավելեց, որ հետամուտ են լինելու Վոլոդյայի ազատ արձակմանը:

Վիճաբանություն սկսվեց դատարանի մուտքի առջեւ, երբ ոստիկաններն արգելեցին ազատամարտիկներին դատարանում սպասել վճռի հրապարակմանը: Դուռը կողպել էին, նույնիսկ լրագրողներին թույլ չէին տալիս ներս մտնել: Ազատամարտիկ կանայք ամոթանք տվեցին ու սկսեցին բղավել:

«37 թվից վերան եք սարքել: Տենց դուռը մի փակեք, ստեղ խուժաններ չկան, խուժանները …բերանս չբացես»,- ասաց ազատամարտիկ կանանցից մեկը:

Հիշեցնենք, որ նրա փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկում էր Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031