Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանին առաջիկա րոպեներին ազատ կարձակե՞ն

Հունվար 13,2014 20:20

Այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել  ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ նրա փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկում է Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը:

Արա-Զաքարյան

Քիչ առաջ ավելի քան երեք ժամ տեւած դռնփակ նիստից դուրս եկած փաստաբանն ասաց, որ դատարանը գնացել է խորհրդակցության:

«Քննիչը ներկայացրեց միջնորդությունը: Մենք էլ մեր հակափաստարկը բերեցինք, գրավի հարցը բարձրացրինք: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քննիչն ասում էր՝ մի շարք գործողություններ է անհրաժեշտ իրականացնել եւ Վոլոդյային կալանքի տակ պահելու հիմքերն էլ չեն վերացել»,- ասաց պարոն Զաքարյանը:

Նրա խոսքով, վերջին 4 ամսվա ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Նա ասաց, որ վկայի մինչեւ այսօր չհարցաքննվելու հանգամանքն էլ չի բացատրվել: Պարոն Զաքարյանի խոսքով, քննիչն էլ նոր փաստարկներ կամ հանգամանքներ չի ներկայացրել, որոնք կհիմնավորեին հերթական երկու ամսով կալանավորումը երկարաձգելու  նրա որոշումը. «Նույն տարբերակով հին հիմնավորումներն են՝ անհրաժեշտ է մի շարք գործողություններ կատարել, իսկ ի՞նչ գործողություններ՝ նախաքննության գաղտնիք է»:

Փաստաբանը իր վարկածով բացատրեց նաեւ մինչեւ հիմա Վոլոդյայի եւ տուժողի առերեսումը չկազմակերպելու հարցը. «Եթե կա մի անձ, որ Վոլոդյայի դեմ ինչ-որ բան է ասել, ապա պետք է որ ասած լինի ազդեցության տակ եւ Վոլոդյային առերես չի կարող պնդել: Ուրիշ բացատրություն չունեմ»:

Նա նաեւ իր կարծիքը հայտնեց դատարանի այս գործի ձգձգման մասով. «Կալանքի հետ կապված հարցերի դեպքում ինչքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան դատարանի համար բարդ է սանկցիաները երկարացնել: Հիմա, կարծես թե, եկել է ժամանակը, որ դատարանը իրոք որոշակի խնդրի առջեւ է կանգնել, առավել եւս, որ տվյալ տեսակի հանցագործությունների  համար կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը վեց ամիս է: Սա վերջին երկարացումն է: Հաշվի առնելով, որ քննիչը ոչ մի հիմնավորում չբերեց, թե նախորդ ամիսներին ինչ գործողություններ են կատարվել, միգուցե այս անգամ դատարանը որոշում կայացնի Վոլոդյային ազատ արձակել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031