Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» չկա վեցերորդ հարված այն դեպքում, երբ Վահե Ավետյանը ստացել է հինգ հարված

Հունվար 13,2014 19:15

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառերով հանդես եկան «Հարսնաքարի գործով» ամբաստանյալներից երկուսի` Գարիկ Մարգարյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Միհրան Պողոսյանը: Իր պաշտպանից հետո հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը:

Մարինե Թովմասյանն ուշադրություն հրավիրեց  վեց ամբաստանյալների գործողություններին. «Ո՞վ է ամբաստանյալներից այն անձը, ում ենթադրյալ հարվածը մահվան հետ անմիջական կապի մեջ չեն եղել: Վահե Ավետյանին հինգ մարմնական վնասվածք են հասցրել, ընդհուպ, այն մեղադրանքով, որ առաջադրվել է վեց ամբաստանյալներին: Այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, որ ամեն մեկը մի հարված է հասցրել: Բա վեցերորդ հարվա՞ծը, չէ՞ որ մենք չունենք վեցերորդ հարված: Ոնց ենք տարանջատելու, որ ամբաստանյալներից վեցից ով չի հարվածել Վահե Ավետյանին, կամ թե որ մեկի անմիջական հարվածը մահվան հետ անմիջական կապ չի ունեցել: Ես կարծում եմ սա կարեւորագույն հանգամանքներից մեկն է, որ դատարանը պետք է հաշվի առնի»:

Մարինե Թովմասյանը հղում արեց քրեական դատավարության օրենսգրքին, որով պատասխանատվության չպետք է ենթարկվի ոչ մի անմեղ անձ: Ըստ նրա, այս գործի փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալներին մեղադրանք առաջադրելով երեք հոդվածներով, չի հստակեցրել հանցակիցներից յուրաքանչյուրի կատարած արարքի  իրավական որակման  հիմքում ընկած փաստերը:

«Մեղադրանքի կողմը բոլոր ամբաստանյալներին առաջադրել է բացարձակապես նույնաբովանդակ մեղադրանքներ, սահմանափակել նրանց կատարած արարքների ընդհանրական նկարագրությունը, չի կոնկրետացրել ամբաստանյալների կոնկրետ գործողությունների շրջանակը»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը հստակեցրեց իր ասածը, նկատի ունենալով, որ պարզ չի, թե ով ում է քաշել, հարվածել ձեռքերով ու ոտքերով, հարվածելու համար ով ինչ առարկա է օգտագործել, ում հարվածները ինչ բնույթի վնասվածքներ են պատճառել:

Ըստ պաշտպանի, դատավարության մասնակիցների, անգամ անկողմնակալ դիտորդների համար ծագած հարցը` թե ինչու է նախաքննական մարմինը բոլոր ամբաստանյալներին նույն մեղադրանքն առաջադրել նույն հոդվածով, ունի մի պատասխան. «Վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել տարանջատել, պարզել ձեռքբերված ապացույցներով, բնականաբար, բոլորին մեղադրանք է առաջադրել, չպարզված հանգամանքներով»:

Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, պաշտպանը նկատեց, որ նրանք պատահական չէ, որ փորձ արեցին «օգնել» դատարանին` «դատարանի համար մեծագույն խնդրին ի վերջո լուծում տալով», որպեսզի պարզվի, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ճառում ասաց, որ ի սկզբանե պարզ չի եղել, թե ինչումն է մեղադրվում իր պաշտպանյալը: Ըստ նրա, իր պաշտպանյալին որեւէ մեկը որեւէ գործողություն կատարելիս չի տեսել, իսկ տուժողներն էլ հակասական բաներ են ասել, մեկը «մեջքով է տեսել», մեկը դժվարացել է ասել, թե «հավաքվածներից բոլորն ինչ-որ բան էին անում»:

Ըստ պաշտպանի, մենք կանգնած ենք մի իրողության առաջ, երբ հարված ստացած անձը չի տեսել, թե ով է իրեն հարվածել: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն ասաց, որ երբ իրեն մեկուսարանից տարել են առերեսման, մի քանի օր հետո էր, չսափրված, կոշիկների կապերն արձակած, եւ իր արտաքին տեսքը տարբերվել է կողքին կանգնածների տեսքից ու այդ ժամանակ տուժողները ճանաչել են: Ըստ նրա, ով էլ գար, կտարբերեր իրեն, քանի որ միայն իր տեսքն էր տարբերվում:

Ամբաստանյալի պաշտպանն  անդրադարձավ հեռախոսային վերծանումներին.Արման Բաղդասարյանը ստացել է դեպքի ժամանակամիջոցում հինգ զանգ, իսկ ելքային զանգերը եղել է տասնչորսը. «Սրանից հետեւում է, որ Արման Բաղդասարյանը ոչ թե վիճաբանում էր, այլ խոսում էր»:

Պաշտպանը ասաց, որ պետք է անմեղ ճանաչվի իր պաշտպանյալը, քանի որ նա որեւէ կռվի չի մասնակցել, եւ կռվի մասին էլ տեղեկացվել է երգիչ Դավթից, երբ արդեն այն ավարտված եղել:

Եթե կռվի մասին նա տեղյակ չի եղել, ապա մեղադրական եզրակացության տրամաբանությունը կապված միասնական դիտավորության հետ, անհիմն է;

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը գրավոր դիմել էր դատարանին, որ այլ գործով մասնակցում է դատական նիստի, խնդրել էր իր այսօրվա բացակայությունը համարել հարգելի, եւ խնդրել էր պաշտպանական ճառերն ավարտվելուց հետո իրեն հնարավորություն տալ  հանդես գալու ռեպլիկի կարգով:

Դատական հաջորդ նիստը կշարունակվի հունվարի 24-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031